copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 15:51 16-06-2026

Մարդիկ ուրիշ կերպ էին վերաբերվում. 50 կգ նիհարելուց հետո Նինան անկեղծացել է

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բլոգեր Նինա Տիտանյանը, ով բարիատրիկ վիրահատության միջոցով զգալի քաշ է կորցրել, ոնստագրամի իր էջում հանդես է եկել չափազանց անկեղծ հայտարարությամբ: Նա պատմել է, թե ինչպես է արտաքին փոփոխության հետ մեկտեղ բախվել մարդկանց վերաբերմունքի կտրուկ փոփոխությանը, ինչը նրա մոտ անարդարության մեծ զգացում է առաջացրել:

Նինան հրապարակել է իր առաջ և հետո լուսանկարները՝ կից գրելով, որ թեև մարդկանց թվում է, թե ինքը լիովին այլ է, իրականում իր ներաշխարհը մնացել է անփոփոխ:

«Գուցե ձեր համար ես փոխվել եմ արտաքնապես, բայց ներսում ես նույնն եմ: Նույն վախերով, նույն էմոցիաներով, նույն ուրախություններով ու նույն տխրություններով: Նույն բարդ, բայց միաժամանակ շատ պարզ բնավորությամբ մարդն եմ»:

Ամենաէմոցիոնալ հատվածում բլոգերը խոստովանել է, որ ցավ է ապրում այն տարբերության համար, թե ինչպես էին իրեն ընդունում ավելորդ քաշով և ինչպես են ընդունում հիմա:

«Անկեղծ ասեմ՝ մեծ անարդարության զգացում ունեմ +50 կգ Նինայի հանդեպ: Շատ մարդիկ նրա հետ ուրիշ կերպ էին վերաբերվում, իսկ հիմա՝ լրիվ ուրիշ: Բայց չեմ ուզում նեղանալ ու մեղադրել որևէ մեկին, որովհետև յուրաքանչյուր մարդ դիմացինին ընկալում է իր հոգու սահմանների չափով»։ Նինան հատուկ ուղերձ է հղել այն բոլոր աղջիկներին, ովքեր այսօր նույնպես պայքարում են իրենց քաշի, արտաքինի կամ ինքնավստահության հետ: Նա հորդորել է սիրել սեփական մարմինը հենց այս վայրկյանին:

«Սիրեք ձեզ: Ոչ թե այն ժամանակ, երբ կհասնեք ցանկալի թվին, այլ հենց հիմա: Որովհետև միայն դուք գիտեք, թե ինչ ճանապարհ եք անցել, ինչ ցավեր եք հաղթահարել, ինչ պայքարներ եք տարել լուռ: Քաշը կարող է փոխվել, արտաքինը կարող է փոխվել, բայց մարդու արժեքը երբեք չի չափվում կիլոգրամներով»:

Նինան իր գրառումը եզրափակել է կարճ, բայց ազդեցիկ հետգրությամբ. «Հ.գ. Ես Հոգով Նույնն եմ»: Այս հրապարակումը վայրկյանների ընթացքում արժանացել է հարյուրավոր հավանումների և ջերմ մեկնաբանությունների, որտեղ հետևորդները հիանում են նրա ուժով և անկեղծությամբ:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը