Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 օր առաջ - 20:30 01-06-2026

Փաշինյանին սև սիրտ էին բերել, Պուտինը շնորհավորեց, նստացույց՝ Օսիպյանին ազատելու համար․ Ամփոփ լուրեր

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը ներկայացնում է հունիսի 1-ի ամփոփ լուրեր՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանն անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է: Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: «Եվրասիական տնտեսական միության մեջ մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև կլինի անխուսափելի, իսկ որոշումը, բնականաբար, պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ հանրաքվեով»,- ի պատասխան՝ ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այսօր ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրությունը տեսական է, իսկ տեսական ընտրությունը հանաքվեի դնելն այնքան էլ խելամիտ և ճիշտ չէ և հիմնավորված չէ: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այսպիսով՝ կշարունակեն աշխատել Եվրասիական տնտեսական միությունում՝ օգտագործելով ունեցած պոտենցիալը, որը մինչև այժմ չի օգտագործվել։

Այսօր Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է․ վերջինս դարձավ 51 տարեկան։ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում Պուտինը շնորհավորել է Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Կառավարության հաղորդմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ, Փաշինյանը ռուս գործընկերոջը շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։ Կրեմլից էլ հաղորդում են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքները։ Ծննդյան օրը չի ընդհատել Փաշինյանի քարոզարշավը, որը շարունակվել է Երևանում։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պատերազմում որդուն (Սարգիս Ղուկասյան) և թոռանը (Արման Ղուկասյան) կորցրած կինը` Մարիամ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի համար սև սիրտ էր բերել, սակայն ոստիկանները հուզված կնոջը թույլ չտվեցին մոտենալ Փաշինյանին։ «Եկել ա էստեղ, իրան ռեկլամ է անում, որ նորից ընտրվի։ էս սև սիրտն իմ սիրտն է, ժողովուրդ։ Իրա սրտիկները ձևական են, ինքը ոչ մեկին չի սիրում, ոչ մեկի մասին չի մտածում, ինքը էլի աթոռն է ուզում։ Իմ նման սգվորները իրա ծիրանագույն սրտիկների սիրտը չունեն։ Իմ թագովոր տղուն իրա երեխու հետ տարավ, հասցրեց Ջաբրայիլ։ Ինչի՞ իմ տունը քանդեցիր, ա՛յ թուրք, էս ի՞նչ արեցիր մեր ազգի գլխին»,– բացականչում էր կինը։ Կինը ասել է նաև, որ ինքը Արսեն Ղուկասյանի մայրն է։

Դատախազությունը հաղորդում է, թե «Մարտի 1»-ի գործով նոր քրեական գործ է հարուցել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Պողոսյանը, 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Վալերի Գրիգորյանը, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանը և 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու համար, որն՝ «էական վնաս է պատճառել՝ առաջացնելով ծանր հետևանքներ»։ Խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ հրապարակված հաղորդագրության համաձայն, «մեղադրյալները օժանդակել են պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը»։ Օրեր առաջ Փաշինյանը հայտարարել էր, թե «Մարտի 1-ը հարյուր տոկոսով ու բոլոր մանրամասներով բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի»: Հիշեցնենք՝ գործի բացահայտման մասին ՔՊ առաջնորդը հայտարարել էր նաև նախորդ՝ 2021-ի քարոզարշավին, մինչ օրս, սակայն, այս գործով որևէ մեկը չի դատապարտվել, մեղավոր չի ճանաչվել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար