«Դիմադրություն» շարժման՝ Մաշտոցի պողոտայով երթ իրականացնողները քայլերթով հասել են Հաղթանակի կամուրջ, որտեղ էլ Իշխան Սաղթելյանը հայտարարեց շրջափակել բոլոր ուղղություններով և պարալիզացնել երթևեկությունը։
Ոստիկանությունը հորդորեց բացել երթևեկությունը և կատարել իրենց օրինական պահանջը, այնուհետև սկսեց բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։
Բերման ենթարկեցին նաեւ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։