copy image url
Արտաքին 39 րոպե առաջ - 23:46 07-09-2026

Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը

Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատնեշի կառուցումը, որի արժեքը կազմել է 365 միլիոն եվրո, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը։

Պատնեշի կառուցման մասին որոշումը Ֆինլանդիայի իշխանությունները կայացրել էին 2022 թվականի հոկտեմբերին, իսկ աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի ապրիլին։

Երկու տարվա ընթացքում կառուցվել են 4.5 մետր բարձրությամբ պատեր, ճանապարհային ցանցեր և հսկողության համակարգեր։

Ամենից շատ դիտված