copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 22:11 07-09-2026

Մի պահ կարող է թվալ, թե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ֊ն տպարան է

Նվազագույնը զարմանք է առաջացնում էլեկտրոնային հաղորդակցության դարում բուժհաստատության կողմից 5000 տուփ Ա֊4 ֆորմատի թղթի գնման հայտը։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանի սույն ԲԿ֊ի տնօրենի պաշտոնում նշանակվելը ըստ երևույթին նաև ենթադրել է ծախսերի կրճատում, օպտիմալացում, ուստի 7.75 միլիոն դրամի գրելու թուղթը դժվար է պատկերացնել, թե ո՞ր ֆունկցիայում է ծառայելու։

Հավելենք, որ «նախկին թալանչիների» օրոք էր ընդունված հիմնարկի կարիքների անվան ներքո գնել ապրանք, և անմիջապես դրանք վաճառել այլ վայրերում։

Ամենից շատ դիտված