copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 13:29 07-09-2026

Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Պարուհի Սոնա Եսայանը և հումորիստ, շոումեն Գրիգ Գևորգյանը հետևորդների հետ կիսվել են նորությամբ. զույգը սպասում է իր առաջնեկին։

Ավելի վաղ համատեղ հարցազրույցներում զույգը նշում էր, որ երեխա ունենալու հարցում չեն շտապում՝ կարևորելով նախապես ֆինանսական կայուն հիմքեր ստեղծելը, որպեսզի կարողանան երեխայի համար ապահովել լիարժեք պայմաններ։

Օրերս համացանցում տարածված տեսանյութերից հետո լուրը վերջնականապես հաստատեց Սոնա Եսայանը՝ «Coca-Cola Music Fest»-ի ընթացքում իր ելույթի ժամանակ բեմից հայտնելով ընտանիքում սպասվող համալրման մասին։