copy image url
Ներքին 49 րոպե առաջ - 23:03 07-09-2026

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով՝ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած ընտանիքի անդամները դեռ շարունակում են ապաքինվել։

Խեչոյանների ընտանիքի բարեկամներից մեկը Oragir.News-ին հայտնել է, որ երեխաներից մեկի ձեռքը մեկ շաբաթ առաջ վիրահատել են։ Վիրահատությունը բարդ և թանկարժեք է եղել, այն իրականացրել է Միացյալ Նահանգներից հրավիրված բժիշկը։

«Մայրն էլ, երեխեքն էլ կամաց-կամաց ապաքինվում են։ Զարմանալին էն է, որ ո՛չ նախարարությունը մի լումայով օգնեց, ո՛չ վթարի մեղավորը, ո՛չ գյուղապետարանը, ոչ ոք։ Մարիամի ծնողներն ու եղբայրը տեղափոխվել են Մարիամենց տուն, որպեսզի օգնեն աղջկան։ Մարիամի վիճակն էլ հազիվ-հազիվ կքելե, կատարվածից հեչ մարդ ուշքի չի գա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասել է ընտանիքի բարեկամը։

Նրա խոսքով՝ ընտանիքի անդամների առողջական վիճակը թեև աստիճանաբար բարելավվում է, սակայն վերականգնման գործընթացը դեռ շարունակվում է։

Բարեկամը նաև հայտնել է, որ վթարի մեղավորը ներկայում տնային կալանքի տակ է գտնվում։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Աղին բնակավայրի մոտակայքում, տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով 6 մարդ էր զոհվել, այդ թվում՝ 2 երեխա։

Oragir.News-ը ավելի վաղ հայտնել էր, որ զոհերից 4-ը նույն ընտանիքի անդամներն էին՝ Շիրակի մարզի Ջրառատ գյուղից։

Վթարի հետևանքով վիրավորում էին ստացել նաև նույն ընտանիքի անդամները՝ մայրը և նրա երեք երեխաները։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան