copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 14:57 16-05-2026

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչպես է ծախսվել ԵՄ-ի տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչպես է ծախսվել ԵՄ-ի տրամադրած 12 միլիոն եվրոն։ Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը։

«Ապրիլի 30-ին հարցում էի ուղարկել կառավարություն՝ մարնամասն տեղեկություններ ստանալու համար, թե Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային» պատերազմում հաղթելու համար Եվրամիության տրամադրած (կամ տրամադրելիք) 12 միլիոն եվրոն կոնկրետ ինչի՞ վրա է ծախսվել (կամ պիտի ծախսվի)։ Ստացել եմ ԱԳՆ պատասխանը՝ ՏԵՂՅԱԿ ՉԵՆՔ։ Ինչ որ մի բան տրամադրվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի, մնացածը` ՀԿ-ներ, անկախ լրագրողներ և այլն։

Ինչ է ստացվում։ Հայաստանը փող է խնդրում եվրոպացիներից «2026 թվականին կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»։ Եվրոպացիները սիրահոժար տալիս են։ Բայց դե ու՞մ, ինչքա՞ն, ինչի՞ համար․․․․կառավարությունը չգիտի, իրենց չի հետաքրքրում։ Բա չեք ուզու՞մ իմանալ հիբրիդային պատերազմի դեմ Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են պայքարում»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել