copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:09 10-05-2025

34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 30-ին Երևանի սրտում՝ «Կասկադում», ջազի միջազգային օրը նշվեց բացօթյա միջոցառմամբ՝ միավորելով ջազի սիրահարներին։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այս միջոցառումն անցկացնելու համար Երևանի քաղաքապետարանը քաղաքային բյուջեից հատկացրել է 34 մլն 433 հազար դրամ` մոտ 90 հազար ԱՄՆ դոլար:

Երեկոյան` ժամը 19:00-ից սկսած, հարյուրավոր մարդիկ հավաքվել էին վայելելու հայաստանյան լավագույն ջազ երաժիշտների և խմբերի ելույթները: Ելույթ էին ունեցել Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Արտյոմ Մանուկյանը, Վահագն Հայրապետյանը ու շատ ուրիշներ։

Պայմանագրով նախատեսված է եղել 5-6 ժամ տևող միջոցառման համար կառուցել բեմ, ելույթներին առնչվող յուրաքանչյուր դետալ և կազմակերպչական հարց պլանավորված է եղել պայմանագրով։
Պայմանագրի մյուս կողմը՝ մատակարար «Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, ապահովել է լուսային, ձայնային տեխնիկան, ինչպես նաև լեդ էկրանները։

Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանը մեծ տեղ է տալիս սոցիալական հարթակներում բլոգերների կողմից միջոցառումների հանրահռչակմանը։ Մասնավորապես, նշված միջոցառման համար Երևանի քաղաքապետարանը միջոցառման իրազեկման, հանրահռչակման և գովազդի համար դիմել է բլոգերների և ինֆլուենսերների` մասնավորապես «Կամո բլոգին», Արմինե Հարությունյանին, Հայկ Մկրտչյանին, Մանե Գրիգորյանին և Շուշան Ստեփանյանին։

Եթե միջոցառման կազմակերպման ծախսերը համեմատենք նախորդ տարիների հետ, ապա կարձանագրենք, որ 34 մլն դրամը դեռ նորմալ է։ 2024 թվականին այս միջոցառման կազմակերպման ծախսերը կազմել էին 39 մլն 774 հազար դրամ, 2022 թվականին՝ 30 մլն դրամ։

«Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպել էր նաև Երևանի միջազգային լուսանկարչության փառատոնը, որի համար ծախսվել էր 50 մլն 55 հազար դրամ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ