copy image url
Ներքին Արտաքին 2 ժամ առաջ - 13:50 09-09-2026

Ադրբեջանը հետևում է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու գործընթացին․ Բայրամով

Ադրբեջանը հետևում է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու գործընթացին։

Այս մասին լրագրողներին հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկվել են կարևոր քայլեր:

«Դրա վառ ապացույցն են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումները, ինչպես նաև պետական պաշտոնյաների միջև հանդիպումները:

Վաշինգտոնում ընդունված Համատեղ հռչակագրում նույնպես նշվում է, որ գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն:

Դրա ժամկետներն ու ժամանակը Հայաստանի ներքին գործընթացն են: Ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը նույնպես նոր հայտարարություններ է հնչեցրել այն մասին, որ Սահմանադրության տեքստը հանրությանը կներկայացվի տարեվերջին»,- ընդգծել է նա:
Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմը հետևում է գործընթացին, իսկ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու

Ձեզ գուցե հետաքրքրի