Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 3 շաբաթ առաջ - 09:37 12-05-2026

Հայաստանը, կարծես, չնկատեց Զելենսկու նողկալի հարձակումները Ռուսաստանի հասցեին. Միխայիլ Կալուգին

Երևանը, կարծես, ուշադրություն չդարձրեց Վլադիմիր Զելենսկու՝ Մոսկվայի հասցեին արված նողկալի հարձակումներին Հայաստան կատարած այցի ընթացքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Անշուշտ, Մոսկվայում արձանագրել են Բրյուսելի կողմից ակնհայտորեն ներշնչված Վլադիմիր Զելենսկու այցը Երևան, նրա նողկալի հակառուսական հարձակումները, որոնք ընդունող հայկական կողմը ջանասիրաբար չէր նկատում», - նշել է դիվանագետը։

Կալուգինի խոսքով՝ Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովների անցկացումը տեղավորվում է հայկական բնակչության համար գրավիչ եվրոպական «միրաժ» ստեղծելու տրամաբանության մեջ, հատկապես խորհրդարանական ընտրությունների նախօրեին։

«Այս տեսանկյունից ուշագրավ է մեկ հանգամանք։ Հայ-եվրոպական գագաթնաժողովի արդյունքներով հայտարարության մեջ նշվում է, ընդգծում եմ, Հայաստանի համար «հնարավոր ներդրումների» €2,5 մլրդ գումարը։ Դա ճիշտ նույն գումարն է, որը ԵՄ-ն խոստացել էր դեռ մի քանի տարի առաջ, բայց այդ ընթացքում այդպես էլ չի կարողացել գտնել», - ուշադրություն հրավիրեց դեպարտամենտի ղեկավարը։

«Այսինքն՝ եվրոպացիները փորձում են «վաճառել» այն, ինչ գոյություն չունի, և սա էլ՝ ոչ առաջին անգամ։ Կուրացնող «փայլի» հետևում չնկատվեց նաև այն, որ հայտարարության մեջ նշվում է համատեղ աշխատանքի կարևորությունը Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումից հանելու ուղղությամբ՝ հանրապետության էներգամատակարարման հիմնասյուներից մեկի», - ավելացրեց դիվանագետը։

Ինչպես նշել է Կալուգինը, այս ամենը միայն հաստատում է, որ եվրոպացիների՝ իրենց, ինչպես իրենք են ասում, «հավասար գործընկերների» նկատմամբ մոլուցքային ուշադրության հետևում կանգնած է բացառապես ուտիլիտար մոտեցում, որի մասին բազմիցս խոսվել է։

«Բրյուսելում ոչ ոք անգամ չի մտածել Հայաստանի շահերի մասին, որը մինչև վերջերս ձգտում էր ուկրաինական ճգնաժամի հարցում հավասար հեռավորության դիրք զբաղեցնել։ Եվրոպացիները հանրապետություն են բերել իրենց ռուսաֆոբ օրակարգը և՝ կամա թե ակամա - «քաշել» են Երևանը դրա մեջ։ Ըստ էության, երկիրը ներգրավել են որպես իրենց քաղաքական նախագծերի հարմար հարթակ», - արձանագրել է դեպարտամենտի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան