copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 16:56 05-05-2026

Նիկոլին ու Զելենսկուն մակրոններն օգտագործում են ընդդեմ Ռուսաստանի, իրենց չի հետաքրքրում, որ Արցախում հայ չկա. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հետ անում է այն, ինչ արեց Արցախի հետ 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում՝ Արցախը դավաճանաբար հանձնելով Ադրբեջանին ու նպաստելով 120 հազար հայերի էթնիկ զտմանը։

Հիմա նույնն արվում է Հայաստանի մասով։ Ու կրկին, ինչպես 2022–ին, հայերին Արևմուտք–Ռուսաստան բախման մանրադրամ դարձնելու հովանավորը Ֆրանսիայի տխրահռչակ նախագահ Մակրոնն է։ Այն Մակրոնը, որին Ֆրանսիայում պատրաստվում են վռնդել իշխանությունից։

Նիկոլ Փաշինյանը, հանուն աթոռի պահպանման ու կաշվի փրկության, համաձայնել է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ ու միացել է հակառուսական կոալիցիային։ Եվրոպացիք եկել են նրան աջակցելու, բայց գները բարձրացրել են․ ինչպես որ Արցախից հեռացրեցին ռուսական զորքերին, այնպես էլ Հայաստանից են ուզում հեռացնել ու պահանջում են, որպեսզի Հայաստանը Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարների պես զոհաբերի սեփական երկրի ինքնիշխանությունը՝ հանուն հակառուսական պայքարի։

Նիկոլը համաձայնել է դրան, ինչը մեր դեպքում նշանակում է Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգերի սպասարկում, քանզի մեր տարածաշրջանում Արևմուտքի հակառուսական օրակարգի գլխավոր մոդերատորը Թուրքիան է, իսկ շահառուն՝ Ադրբեջանը։

Հայաստանն այս օրերին բառիս բուն իմաստով բախումների թատերաբեմ է դարձել։ Այդ բեմի վրա խաղացվում են երկու խամաճիկներ՝ Փաշինյանն ու Զելենսկին։ Երկուսն էլ իրենց երկրներն ու ժողովուրդներին դրել են դրսի ուժերի շահերի սպասարկման համար անհրաժեշտ զոհասեղանին։

Ինքնիշխանությունից, հիբրիդային պատերազմների անթույլատրելիությունից, խաղաղությունից խոսող փաշինյանական իշխանությունը Հայաստանի ինքնիշխանությունն իջեցրել է պատմական նվազագույնի մակարդակի, մակրոնների միջոցով հիբրիդային պատերազմ է վարում մեր երկրի դեմ և նպաստում է հերթական պատերազմին ու պարտությանը։

Անվտանգության զրո երաշխիքներ ապահովող Մակրոնը հոխորտում է ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի հեռացման օգտին։

Արցախը Ադրբեջանին հանձնած Մակրոնը Երևանում խոստանում է, որ Բաքվի հետ կխոսի հայ գերիների մասին, իսկ Նիկոլն ու իր եվրոպացի հյուրերն այդ ընթացքում ծափահարում են Ալիևի ելույթին։ Ելույթ, որի ժամանակ արցախցիները որակվեցին որպես սեպարատիստներ, հայ գերիները՝ հանցագործներ։

Նիկոլին ու Զելենսկուն մակրոններն օգտագործում են ընդդեմ Ռուսաստանի։ Իրենց չի հետաքրքրում, որ արանքում Ուկրաինան ավերակների է վերածվել, Արցախում հայ չկա, իսկ Հայաստանը հայտնվել է մատաղացու գառան կարգավիճակում։ Իսկ ինչո՞ւ պետք է մակրոններին հետաքրքրի այլ երկրների ճակատագրերը, եթե այդ երկրների ղեկավարներին նույն այդ ճակատագրերը չեն հետաքրքրում։

Հայաստանում ոչ թե եվրոպական անմեղ միջոցառումներ են տեղի ունենում, այլ մեր երկրի հաշվին հակառուսական հիբրիդային պատերազմ է մղվում։ Դրանից մենք միայն տուժելու ենք։ Վրաստանն այդ դերից հրաժարվեց Սահակաշվիլուն վռնդելուց հետո։ Հայաստանը նման հնարավորություն կունենա Փաշինյանին սահակաշվիլիացնելով։

Պրահա–2 թույլ չտալու համար պետք է հունիսի 7–ին անպայման գնալ ընտրատեղամաս ու մերժել այս իշխանությանը։ Հակառակ դեպքում Արցախի ճակատագիրը կրկնվելու է Հայաստանի համար, բայց ավելի վատ տարբերակով։

Միացի՛ր, որ փոխենք»։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին