copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 18:56 01-05-2026

Իշխանությունը, որը չի կարողանում պաշտպանել հայրենիքը, կորցնում է բարոյական և քաղաքական իրավունքը՝ ղեկավարելու այն

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ընդգծում է՝ իշխանությունը, որը չի կարողանում պաշտպանել հայրենիքը, կորցնում է բարոյական և քաղաքական իրավունքը՝ ղեկավարելու այն.

«Մինչ Նիկոլն ու իր շքախումբը զբաղված են ցուցադրական անհոգությամբ և հանրությանը շեղող դատարկ զբաղմունքներով, իրականությունը ձևավորվում է մեր թիկունքում։ Բաքվում այլևս չեն էլ թաքցնում իրենց նպատակը․ նրանք պարծանքով հայտարարում են, որ ստացել են այն, ինչի մասին տարիներ շարունակ միայն երազում էին՝ մուտք Հայաստան՝ առանց դիմադրության։ Իհարկե, ըստ երկուստեք պայմանավորվածությունների, դրա անունը դրել են «խաղաղություն»։

Եվ սա հետևանք է, հետևանք՝ անհայրենիք, դավաճան ու հայատյաց իշխանություններ ունենալու։

Մինչ Հայաստանի ղեկավարը ցուցադրում է անհոգություն և քաղաքական անլրջություն, նրանք, ովքեր դեռ երեկ պարտվել էին մեր զինվորին, այսօր քայլում են մեր հերոսների արյամբ ազատագրված, բայց մեկ ստորագրությամբ հանձնված հայրենիքում՝ իրենց պիղծ ոտնահետքերը թողնելով այնտեղ, իրենց ոճրագործության հետքերը վերածելով ցուցադրության օբյեկտի օտարերկրյա դիվանագետների առաջ։

Եվ այս ամենը տեղի է ունենում ոչ թե Հայաստանի իշխանությունների դիմադրության պայմաններում, այլ նրանց աջակցությամբ։

Այս իրավիճակը սխալների շղթա չէ։ Սա քաղաքական պատասխանատվության լիակատար ձախողում է, որի գինը վճարում է պետությունը, ժողովուրդը և ապագան։

Իսկ իշխանությունը, որը չի կարողանում պաշտպանել հայրենիքը, կորցնում է բարոյական և քաղաքական իրավունքը՝ ղեկավարելու այդ հայրենիքը։

Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը։

Առանց Նիկոլ գերությունից կազատվի Արցախն ու անվտանգ կլինի Հայաստանը։

Այլ ճանապարհ, որը կպահպանի արժանապատվությունն ու պետականությունը, պարզապես չի մնացել»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին