Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 ժամ առաջ - 07:44 08-09-2026

Փաշինյանը դիտարկում է Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու տարբերակը․ «Ժողովուրդ».

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ կառավարությունում քննարկվում է հերթական կադրային նշանակման հարցը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու տարբերակը։

Կառավարությանը մոտ կանգնած նույն աղբյուրները փոխանցում են, որ Վահրամ Դումանյանի ագրեմանն արդեն Մեքսիկա ուղարկվել է, և սպասվում է Մեքսիկայի կողմից համաձայնության հարցի հստակեցումը։

Հատկանշական է, որ Վահրամ Դումանյանը երկար տարիներ զբաղեցրել է կրթության և գիտության ոլորտի բարձր պաշտոններ։ Հիմա կանցնի դիվանագիտական ասպարեզ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված