copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 20:56 09-04-2026

Իսրայելն ու Լիբանանը հաջորդ շաբաթ կբանակցեն Վաշինգտոնում

Իսրայելն ու Լիբանանը հաջորդ շաբաթ կբանակցեն Վաշինգտոնում․ հայտնում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրա խոսքով՝ բանակցությունը տեղի կունենա ԱՄՆ-ում երկրների դեսպանների մակարդակով․ հանդիպմանը կմասնակցի նաև Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել էր, որ կարգադրել է Լիբանանի հետ ուղղակի բանակցություններ սկսել «Հեզբոլլահի» զինաթափման շուրջ: