copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:32 05-06-2021

Ինչ թեմաների շուրջ կբանակցեն Բայդենն ու Պուտինը. ԱՄՆ

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենը ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն ռազմավարական կայունության հարցը: Այս թեմայի շուրջ նրանց դիրքորոշումները մասամբ համընկնում են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի՝ Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցերով ավագ տնօրեն Էրիկ Գրինը:

«Իրոք, շատ հարցեր կլինեն: Թեմաներից մեկը, որի շուրջ մեր դիրքորոշումները մասամբ համընկնում են, ռազմավարական կայունությունն է... ԱՄՆ-ը և Ռուսաստանը գտնվում են այնպիսի իրավիճակում, որ կարող են բարձր մակարդակի երկխոսություն սկսել»,- ասել է նա:

Մասնավորապես, Գրինը նշել է, որ խոսքը հարձակողական սպառազինության քանակի կրճատման շուրջ երկխոսության մասին է:

Բացի դրանից, Գրինի խոսքով, հանդիպման այլ թեմաներ կլինեն կիբերանվտանգությունը, Ռուսաստանի կողմից ԱՄՆ քաղաքացիների պահումը, Ուկրաինայի, Բելառուսի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Աֆղանստանի, Արկտիկայի և կլիմայի փոփոխության հարցերով հրատապ օրակարգը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում