Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 ամիս առաջ - 21:24 18-03-2026

ՖԻՖԱ-ի և YouTube-ի անսպասելի գործարքի մանրամասները հայտնի են

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և YouTube վիդեոհարթակը համագործակցության պայմանագիր են կնքել 2026 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ: Այս մասին ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնել է X սոցիալական ցանցում:

Նշվում է, որ այս գործընկերությունը թույլ կտա հեռարձակման պաշտոնական իրավունք ունեցող ընկերություններին հանդիպումներն ուղիղ եթերով ցուցադրել վիդեոհարթակում՝ դրանով իսկ ապահովելով գլոբալ հասանելիություն հատկապես երիտասարդ լսարանի համար:

Ուշագրավ է, որ ԱԱ-2026-ի հեռարձակման իրավունք ունեցողները մրցաշարի հանդիպումների միայն առաջին 10 րոպեներն անվճար կցուցադրեն YouTube-ում՝ այս կերպ փորձելով հետաքրքրել պատանի երկրպագուներին և խթանել նրանց շարունակել դիտել խաղերն արդեն ավանդական հեռուստաալիքներով:

Բացի այդ, հեռարձակող ընկերությունները հնարավորություն կունենան ընտրված որոշ հանդիպումներ ամբողջությամբ հեռարձակել YouTube-ի իրենց պաշտոնական ալիքներում: Սա կօգնի գրավել ավելի մեծ լսարան և լրացուցիչ գովազդել, թե որ հարթակներում կարելի է դիտել Մունդիալի մյուս խաղերը:

Գործարքի ֆինանսական մանրամասները և արժեքը չեն հրապարակվում:

Armsport