copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 12:27 10-02-2026

ԱՄՆ-ն F-35 սթելս-կործանիչների ևս մեկ խումբ է ուղարկել Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն 6 ինքնաթիռից բաղկացած 5-րդ սերնդի F-35A Lightning II սթելս-կործանիչների ևս մեկ խումբ է ուղարկել Մերձավոր Արևելք։ Այս մասին հայտնում է Air and Space Forces Magazine պարբերականը:

Կիրակի օրը ինքնաթիռները, թռիչք կատարելով երեք անդրատլանտյան KC-135 Stratotanker լիցքավորող ինքնաթիռների աջակցությամբ՝ միջանկյալ վայրէջք են կատարել Մեծ Բրիտանիայի Լեյկենհիթ ավիաբազայում՝ հետագայում Մերձավոր Արևելք տեղափոխվելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ-ն տարածաշրջան էր փոխադրել վեց ինքնաթիռից բաղկացած նմանատիպ մեկ այլ խումբ: Արաբական ծովում գտնվող ամերիկյան ավիակրի վրա նույնպես տեղակայված է 12 միավոր F-35C կործանիչներից բաղկացած էսկադրիլիա: Անցյալ երեքշաբթի դրանցից մեկը խոցել է իրանական «Shahed-139» անօդաչու թռչող սարքը, որը մոտեցել էր ավիակրին:

Բացի F-35C-ներից, ավիակրի վրա տեղակայված են նաև F/A-18 Super Hornet կործանիչների երեք էսկադրիլիա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի և հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներ:

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն ավելի վաղ Մերձավոր Արևելքի ավիաբազաներում արդեն տեղակայել էին F-15E Strike Eagle-ի երեք էսկադրիլիա, F-16 Fighting Falcon-ի մեկ էսկադրիլիա և A-10 Thunderbolt II գրոհիչների մեկ էսկադրիլիա:

Բացի մարտական ինքնաթիռներից, ԱՄՆ-ն տարածաշրջանում տեղակայել է հակաօդային պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ Patriot զենիթահրթիռային համալիրներ և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր, նշում է պարբերականը:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ