copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:35 03-11-2024

ԱՄՆ ռմբակոծիչները հասել են Մերձավոր Արևելք

Ամերիկյան B-52 Stratofortress ռմբակոծիչները ժամանել են Մերձավոր Արևելք։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): Փոխանցում է News.am-ը։

«ԱՄՆ ՌՕՈՒ «Մայնոթ» ավիաբազայի հինգերորդ թևի կազմում գտնվող B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչները հասել են CENTCOM-ի պատասխանատվության տարածք», - ասվում է գերատեսչության հաղորդման մեջ:

Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ չի փնտրում և ցանկանում է Իսրայելից հստակություն ստանալ Թեհրանին վերջին հրթիռային հարձակման համար իր պատասխանի վերաբերյալ։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) նախկին հրամանատար, գեներալ Քենեթ Մաքքենզին իր հերթին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները մտադիր են անցնել «միջուկային Ռուբիկոնը» միջուկային զենք ստեղծելու հարցում՝ հնարավոր բանակցություններում ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու համար։

Մաքքենզին ավելացրել է, որ Իրանը ներկայումս «անկյուն է քշված», ինչի պատճառով էլ նրա իշխանությունները չեն համարձակվի նման քայլի գնալ։ Ըստ գեներալի, հոկտեմբերի 1-ին Իսրայելի հրետակոծությունից հետո Թեհրանը էական արդյունքներ չի ստացել, ոչնչացվել է նաև դաշնակից լիբանանյան «Հեզբոլլահ» շիա շարժման ղեկավարությունը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել