Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:30 26-12-2025

ԱԺ զալը սարքել են ռինգ. իրար բոքսում են, միլիոնները՝ ստանում․ հարցում՝ 3-ական մլն պարգևավճարների մասին

ԱԺ աշխատակազմին և բոլոր պատգամավորներին տրամադրված գումարն իրենից ներկայացնում է 2025 թվականի առաջին կիսամյակի յուրաքանչյուր ամսվա համար հավելյալ վճարում ու չի համարվում մեկ միասնական վճար, հայտարարել է խորհրդարանը: «Տարվա վերջին փոխանցված դրամական միջոցները նախատեսված են 2025 թվականի առաջին կիսամյակի համար, և այսուհետ յուրաքանչյուր կիսամյակի համար տրամադրվող միջոցները կբաշխվեն Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների միջև»,- անդրադառնալով օրենսդիրներին փոխանցված գումարներին՝ պարզաբանել է խորհրդարանը:

Ընդդիմադիր պատգամավորներն ավելի վաղ մոտ 3-ական միլիոն դրամի մասին էին բարձրաձայնել, նշելով, որ դրանք պարգևավճարներ են, որոնք ուղղելու են բարեգործությանը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ ԱԺ բյուջեում ավելացած գումարից պատգամավորները 3-ական միլիոն պարգևավճար են ստացել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ այդ գումարով կարող էին ժողովրդի կարիքները հոգալ, որոշներ էլ ասացին, որ պատգամավորներին ընդհանրապես չպետք է վճարեն։

«Իհարկե ոչ, փոխանակ ժողովրդի հոգսերը թեթևացնեն, իրենց պարգևավճարներ են բաժանում»,- պատասխանեց քաղաքացիների մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պատգամավորները ոչինչ չեն անում։ «Պատգամավորներին ընդհանրապես փող պիտի չտան, արածներն ինչ ա, պարապ-սարապ նստած են»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Հայաստանում ոչ մի բան էլ նորմալ չէ։ «Բայց էս երկրում ինչն ա նորմալ, որ վիճարկենք դա նորմալ ա, թե աննորմալ ա։ Էն զալը սարքել են ռինգ, իրար բոքսում են, միլիոները ստանում»,- ասաց նա։

«Ոչ, դա աննորմալ երևույթ ա, թող ժողովրդին օգնեն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
16:31 Ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությունից խոսք լինել չի կարող. հարցում