Ուղիղ եթեր
Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:55 18-06-2024

Ավտոճանապարհները դարձնում է վճարովի, որ ինքն էլ միլիոնները դարսի․ հարցում 

Երեկ վարչապետի աթոռը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սյունիք՝ հանդիպել տեղի բնակիչների հետ, որի ընթացքում ասել էր, որ եթե ժողովուրդը շատ դեմ չլինի, Հայաստանում վճարովի ճանապարհների մեխանիզմ կներդնեն:

Նրա հայտարարությունը քննադատությունների էր արժանացել, որոշ հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ իրենց կարծիքն էին արտահայտել, ասելով, որ նման կերպ Փաշինյանը փորձում է բյուջեն լցնել, այնինչ ժամանակին նույն Փաշինյանն ասում էր, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվելով, կո՞ղմ են Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ ավտոճանաչարհները դարձնել վճարովի։

«Դեմ ենք, թող վճարովի չլինի, ո՞ւր ենք գնալու ամեն ինչը թանկացնելով, թող ժողովրդին էլ սաղ-սաղ թաղի, պրծնի»,- ասաց մի կին։
Մեկ այլ քաղաքացի էլ պատասխանելով հարցին ասաց․
«Նիկոլ Փաշինյանն ինչ-որ առաջարկում է ուրեմն մի բան գիտի, որ ասում է, ես կօգտվեմ»։
Անցորդներից մեկն էլ վրդովված պատասխանեց․
«Էլ ի՞նչ է կարողանում հնարել, ազգին քանդի, երկիրը քանդի, ամեն ինչ դարձնի վճարովի, ինքն էլ միլիոնները դարսի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ