copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 13:46 23-12-2025

Երևանի ավագանին տեղական տուրքերի արտոնություններ սահմանեց շինարարության երկարաձգման համար

Երևանի ավագանին որոշում ընդունեց մայրաքաղաքի տարածքում շենքերի և շինությունների կառուցապատման թուլտվությունների ժամկետների երկարաձգման համար տեղական տուրքերի դրույքաչափերի արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։

Նախագիծը Երևանի ավագանու դեկտեմբերի 23-ի նիստում ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։

Որոշման համաձայն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարարական նախագծին համապատասխան Երևանի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվությունների ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա համար 2026 թվականի սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կկիրառվի տեղական տուրքի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ տեղական տուրքի 70 տոկոսի չափով՝ 2025 թվականի համար սահմանված 75 տոկոսի դիմաց։

Բացի այդ՝ Երևանի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա համար 2026 թվականի համար տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կկիրառվի տեղական տուրքի նվազեցման արտոնություն տեղական տուրքի 85 տոկոսի չափով, եթե դիմումատուի նկատմամբ առկա չէ սահմանված քաղաքաշինական նորմատիվա-տեխնիկական նորմերի մասով կայացված վարչական տույժի մասին որոշում։

Ավագանու որոշմամբ՝ տեղական տուրքի էական արտոնություններ սահմանվեցին նաև կրոնական, պաշտամունքային շենքերի և շինությունների շինարարության ժամկետների երկարաձգման, ինչպես նաև բարձր ռիսկայնության աստիճանի դասակարգում ունեցող օբյեկտ հանդիսացող բազմաբնակարան և բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի և համալիրների համար՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը