Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 17:30 17-12-2025

Ամենաթանկը պնդուկն է՝ 7000 դրամ, բայց առևտուր գրեթե չկա․ ինչ գներ են Մալաթիայի շուկայում

Ամանորը մոտենում է, և Oragir.News-ն այցելել է Մալաթիայի շուկա՝ պարզելու՝ արդյոք քաղաքացիները սկսե՞լ են ամանորյա գնումները, և ինչ իրավիճակ է շուկայում։

Ընդեղեն և չորամրգեր վաճառող մի կին ասաց, որ շարժ նկատում է։ «Այո, սկսել են ամանորյա գնումները։ Ամենաթանկը պնդուկն ա՝ 7000 դրամ, բայց մարդիկ հարմարվում են, ճար չկա իջնելու՝ թանկ ա ներմուծվել։ Ժողովուրդը ուրախ ա, քիչ-քիչ, բայց սկսել են։ Մարդ կա՝ 200 գրամ ա առնում, մարդ կա՝ կիլոյա առնում»,- ասաց չրավաճառ կինը, ապա հավելեց,- «Լավ կլինի, որ Աստված խաղաղություն տա, մարդիկ ամեն ինչ էլ կանեն»։

Մեկ այլ վաճառող տղամարդ նշեց, որ գնումները հիմնականում սեզոնային են․ «Կարելի ա ասել՝ սկսվել ա։ Վաճառում ենք ըստ սեզոնի՝ ինչ լինի։ Օրինակ՝ հիմա չարազ ա»։

Մի քանիսը դժգոհեցին շարժից։

«Ժամանակին 10-15 աման ելակ էինք բերում, ծախում։ Հիմա 3–4 աման հազիվ ծախենք»։

Մեկ ուրիշ վաճառող էլ նշեց, որ շաբաթվա ընթացքում գրեթե գործ չկա․ «Ամբողջ շաբաթվա մեջ մենակ կիրակի ա գործ եղել ու 27–28–29–30-ին ա գործ լինում»։

Մի կին դժգոհեց. «Մարդ չկա։ Ամանորին ընդառաջ էլ տեղի գումարը թանկացրին՝ 3000 էր, 4000 դարձրին»։

Գների մասին խոսելով՝ մեկ այլ վաճառող ասաց․ «Գները հարմար են, բայց մարդիկ գումար չունեն։ 1000 դրամով գալիս են՝ ուզում են բան առնել։ Շատ վատ վիճակի մեջ են»։

Իսկ գնորդներից մեկը իրավիճակին հումորով մոտեցավ․ «Նոր տարին հետաձգել են դեկտեմբերի 37»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել