Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:00 16-02-2026

Հացներիս վայիս են լինում․ կայանատեղին փակելուց հետո Կոմիտասի շուկայում առևտուր չկա

Կոմիտասի շուկայի վաճառողները ահազանգում են, որ արդեն մի քանի օր է՝ փակվել է տարածքի վերևի կայանատեղին, ինչի հետևանքով գնորդների հոսքը կտրուկ նվազել է։ Նրանց խոսքով՝ մեքենաների կանգառի բացակայությունը գործնականում կաթվածահար է արել առևտուրը, և տասնյակ ընտանիքներ կանգնել են եկամտի կորստի առաջ։ Վաճառողները նշում են, որ հստակ տեղեկություն չունեն՝ տարածքն ում է պատկանում, և ինչ հիմնավորմամբ է փակվել մուտքը։

Oragir.News-ն այսօր այցելեց շուկա, որտեղ վաճառողները ներկայացրել են ստեղծված իրավիճակը։

«Մեքենայի խնդիր է առաջացել, կանգառ չունենք, տեղ չկա, որ գան կանգնեն, մտնեն շուկա։ Չգիտենք՝ էդ սահմանը շուկայի՞ն է պատկանում, թե՞ չէ։ Մինչև էդ մեքենաները գալիս էին, կանգնում էին, մարդիկ առևտուր էին անում, գնում։ Հիմա չեն թույլ տալիս, մեքենաների տեղ չկա»,- ասում է մեզ հետ զրուցող վաճառողը։

Նրա խոսքով՝ կայանման հատվածը փակ է արդեն մոտ մեկ շաբաթ, և այդ ընթացքում առևտրի ծավալները զգալիորեն նվազել են։

«Վերևի կայանատեղին փակել են, արդեն 5–6 օր է՝ շուկան առևտուր չունի, մարդ չի մտնում։ Տեղ չկա կանգնելու, որ մարդիկ գան, առևտուր անեն։ Եթե չէր կարելի, ինչո՞ւ էր մինչև հիմա կարելի։ Եթե պատճառ կա՝ թող ասեն՝ որն է պատճառը»,- ասում է մեզ հետ զրուցող վաճառողը։

Վաճառողը նշում է, որ որևէ պաշտոնական պարզաբանում չեն ստացել և չգիտեն՝ ում դիմեն խնդրի լուծման համար։Նա նեղսրտում է, որ սա իրենց ապրուստի՝ հաց վաստակելու միակ միջոցն է, որը ևս ցանկանում են իրենցից խլել։

«Մեզ ընդեղից հանեցին, եկանք ստեղ, մի կերպ յոլա էինք գնում, հիմա էս տեղն էլ են փակել։ 50 ընտանիք սոված մնաց դրանից, ո՞վ է շահում դրանից։ Մենք միլիոնատեր չենք, ընդամենը հաց ենք վաստակում։ Ինչքա՞ն կարելի է մարդկանց անգործ թողնել»,- ասում է մեր զրուցակիցը։

Վաճառողուհին հավելեց, որ իրենք չեն հասկանում փակման իրական պատճառը, ինչը ավելի մեծ մտահոգություն է առաջացնում

Նրանց մի մասը համոզված է, որ շուկաների փակումը լայն խնդիր է և հարվածում է նաև գյուղմթերք արտադրողներին։

«Շուկան փակենք՝ գյուղացին իր ապրանքը որտե՞ղ պիտի իրացնի։ Ամբողջ տարի տանջվում է, աշխատում է։ Թոշակով մարդը չի կարող ապրել, կոմունալներն ավելի բարձր են։ Եթե շուկան էլ փակեն, մարդը ո՞նց պիտի ապրի»,- ասում մեր զրուցակիցը։

Վաճառողները նշում են, որ առայժմ սպասում են պարզաբանումների, սակայն եթե հարցը լուծում չստանա, պատրաստվում են դիմել տարբեր ատյանների և չեն նահանջելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից