Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 12:37 11-12-2025

14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար 2 մլրդ 828 մլն դրամ կհատկացվի

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կառավարության՝ դեկտեմբերի 11-ի նիստին գործադիրի քննարկմանը ներկայացրեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2 մլրդ 828 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով առաջարկվում է 14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագիր համաֆինանսավորել:

Նախարարը թվակեց նաև աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրերով:

Ըստ այդմ՝ դրանք վերաբերում են խմելու ջրագծերի կառուցմանը, խմելու ջրի մատակարարման ցանցի կառուցմանը կամ ընդլայնմանը, ջրատարի վերակառուցմանը, ջրամատակարարման ցանցի բարելավմանը, ճանապարհների վերանորոգմանը՝ ասֆալտապատմամբ, մանկապարտեզների հիմնանորոգմանն ու վերանորոգմանը, ներհամայնքային փողոցների կառուցմանը, սալարկմանը, շենքերի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության ցանցերի արդիականացմանը, բնակավայրերի գազիֆիկացմանը, համայնքում կոյուղի կառուցելու աշխատանքներին:

«Մենք այս որոշմամբ արդեն պետական բյուջեից համայնքներին տրամադրած կլինենք 21 մլրդ 59 մլն դրամի համաֆինանսավորում: Եվս մեկ հատկացման անհրաժեշտություն է լինելու, որը, թույլ կտամ ասել, հսկայական ծավալի է լինելու. շուրջ 10 մլրդ դրամի մասին է խոսքը: Մեծ հավանականությամբ, դա կլինի Կառավարության հաջորդ նիստին: Մենք պլանավորում ենք այս տարի բարելավել նախորդ տարվա ցուցանիշները և շարժվում ենք այդ ուղղությամբ:

Շինարարներին տարեվերջին պարտք չենք մնա: Մեծ հավանականությամբ, ամսի 18-ի նիստը կլինի վերջինը, որտեղ մենք սուբվենցիոն համաֆինանսավորման հարց կունենանք, որպեսզի հետո մարզպետի աշխատակազմերը հարջորդ մի քանի օրերին հնարավորություն ունենան բաշխում իրականացնել համայնքներին, և համայնքներն էլ հնարավորություն ունենան վճարել շինարարներին»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել