Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 18:46 25-11-2025

Մարդիկ տունը նստած էին, խաբար չէին, որ կռիշը վառվիգը. մանրամասներ՝ Գյումրիի խոշոր հրդեհից

Սվետլանա Միդոյանը ցույց է տալիս իրենց տան այրված պատերն ու տանիքը։ Հրդեհի պահին տանը միայն սկեսուրն է եղել, մի կերպ դուրս է եկել տնից ու հասել եկեղեցու բակ։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` Գյումրիի Տերյան փողոցի 4 տան տանիքներ են այրվել։

Այրվել են Տերյան 7 և 7Ա, ինչպես նաև Տերյան 5 և 5Բ հասցեների տների տանիքները:

Oragir.News-ի հետ զրույցում ականատեսներից մեկն ասում է. «Մարդիկ տունը նստած էին, խաբար չէին, որ կռիշը վառվիգը։ Ես գոռացի, որ գոնե շուդմ դեմն առնինք»։

Նշենք, որ հրդեհի արդյունքում վիրավորներ և մարդկային կորուստներ չկան։ Հրդեհի վայրում աշխատող ոստիկանության Կումայրի բաժնի աշխատողները չմանրամասնեցին հրդեհի պատճառները, նախնական տեղեկություններով` հրդեհի պատճառը տների տանիքներից մեկում իրականացվող աշխատանքներն եղել։

Տեսանյութ: