Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 18:45 20-10-2025

Վարդան Ղուկասյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում․ առաջինը Նիկոլին պիտի դուրս շպրտեն․ հարցում

Այսօր վաղ առավոտյան ԱԱԾ-ն Գյումրու քաղաքապետարան է մտել: Գյումրու քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացնում քրեական վարույթի շրջանակներում։ Գյումրիի քաղաքապետարանում ԱԱԾ ծառայողները քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին փակել են սենյակներում և արգելում են տեղաշարժվել: Ձերբակալվել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նշենք, որ քաղաքապետարանի ներսում այս պահին իրավիճակը լարված է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում համարո՞ւմ եք։ Սա կապ ունի՞ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Ղուկասյանը պետք է քաղաքական կյանքից դուրս շպրտվի»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը դրական պատասխան տվեց, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Այո համարում եմ։ Հենց Նիկոլը պիտի մեր կյանքից դուրս շպրտվի, որ մեր կյանքը պղտորում ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա ուղիղ կապ ունի Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ։ «Ուրիշ ձև չես կարա մեկնաբանես, միայն քաղաքական հետապնդում։ Ուղիղ կապ ունի Փաշինյանի հայտարարության հետ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ այս իշխանությունը դեռ շատ բաներ է անելու։ «Այո, էլ ոնց ա լինում քաղաքական հետապնդումը։ Էս մենակ ծաղիկներն են, հլը համբերեք տեսեք ինչեր ա լինելու։ Ճիշտ ա անում, հասնում ա էս ժողովրդին, որ չեն հելնում»,- ասաց նա։

«Առաջին հերթին Նիկոլին պիտի դուրս շպրտեն։ Նենց պիտի դուրս շրտեն, որ հայն իրան ընդհանրապես ոչ մի ձևով չհիշի։ Ինքը մեր ազգի չկամեցողն ա, թշնամին ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ