copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 22:30 08-07-2026

ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում

Նիկոլ Փաշինյանին և ՔՊ–ականներին հաջողվել է Հայաստանում մակարդակի աննախադեպ անկում կազմակերպել, ընդ որում՝ և՛ համակիրների, և՛ ընդդիմախոսների մեծ մասի մոտ։

Պետական ինստիտուտները վաղուց արդեն գործում են ֆեյսբուքյան չստուգվող, բայց հիստերիա առաջացնող ստատուսների կանոններով։ Մի քանի օր է, ինչ տարբեր տեսանյութերի և տեքստերի միջոցով մեր իրականություն է հորդում մի միտք, այն է՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ–ն միլիոնների կամ միլիարդների խախտումներ է թույլ տվել։

Բայց իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության միակ իրավազոր մարմինը՝ Պետական եկամուտների կոմիտեն, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ–ում 2025 թվականին՝ անցած տարի, 8 ուսումնասիրություն և 1 ստուգում է իրականացրել։



Ուսումնասիրությունների արդյունքում իրավական ակտերի որևիցե խախտումներ ի հայտ չեն եկել, իսկ ստուգմամբ արձանագրվել են ինչ-ինչ կոսմետիկ խախտումներ, որպիսիք առկա են գրեթե բոլոր հարկ վճարողների մոտ։

Բոլոր դեպքերում առկա է մեկ հաստատված փաստ` 1998-ից մինչև 2025 թվականի վերջը ակտով ամեն ինչ ֆիքսված է և ավարտված․ պետությունն ընդունել է, որ պարտք ու պահանջ չունի։ Եթե անգամ ինչ–որ նոր հանգամանք է ի հայտ եկել, ապա նախ պետք է դատապարտվի նախորդ ստուգումն իրականացրած տեսուչների խումբը։

Իսկ եթե դա չկա, ստացվում է, որ պետական մի ինստիտուտը՝ ՊԵԿ–ը, իր այս հաշվետվությամբ փաստում է, որ Գագիկ Ծառուկյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ