copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 19:17 17-08-2025

Միայն ռազմական ներկայությունն է հնարավորություն տալիս ուժային բալանսը պահպանելու․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը․ «Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով նախատեսված ռուսական խաղաղապահ առաքելությունը չկարողացավ կանխել Արցախի հայաթափումը:

Հայաստանի արևելյան սահմանին, Պրահայի հայտարարության համաձայն, տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը չկարողացավ կանխել սահմանային սադրանքներն ու հրադադարի ռեժիմի խախտումները: «Խաղաղության պայմանագրի» համաձայն` անգամ անզեն այդ դիտորդները պիտի դուրս բերվեն:

Մինչդեռ միայն ռազմական ներկայությունն է հնարավորություն տալիս ուժային բալանսը պահպանելու:

Այս համատեքստում` Հայաստանն իր Զինված ուժերը պետք է կարողանա հասցնել մի մակարդակի, որ այն, նույնիսկ չունենալով բացարձակ կրակային հավասարություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, առնվազն բավարար պաշտպանական պոտենցիալ կուտակի սեփական տարածքը պաշտպանելու համար»:

Ամենից շատ դիտված

09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
16:44 Մեծ երազանքի իրականացում. Էլիզ Մելիքյանը սեփական բնակարանն է գնել
13:24 ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Ձեզ գուցե հետաքրքրի