copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 16:44 16-07-2026

Մեծ երազանքի իրականացում. Էլիզ Մելիքյանը սեփական բնակարանն է գնել

Բլոգեր Էլիզ Մելիքյանն իրականացրել է իր կյանքի ամենամեծ երազանքներից մեկը՝ ձեռք բերելով սեփական բնակարանը: Այս իրադարձության մասին պատմող տեսանյութին կից նա հանդես է եկել գրառմամբ՝ պատմելով այն դժվարությունների, կասկածների ու տքնաջան աշխատանքի մասին, որոնք թաքնված են եղել այս հաղթանակի հետևում:

Էլիզը խոստովանել է, որ սեփական տուն ունենալու միտքը դեռ վաղ մանկությունից է ուղեկցել իրեն, սակայն այն ժամանակ դժվար էր պատկերացնել, թե ինչ գնով է տրվելու այդ երազանքի իրականացումը.

«Փոքր ժամանակ միշտ ասում էի. «Մի օր ես էլ իմ տունը կունենամ»: Էդ ժամանակ էդ խոսքերը ուղղակի երազանք էին: Չէի պատկերացնում, թե էդ «մի օրը» ինչքան աշխատանք, համբերություն, վախ ու կասկածներ ա իր մեջ պահելու»,- գրել է բլոգերը:

Բլոգերը շեշտել է, որ մարդիկ սովորաբար տեսնում են միայն հաջողության գեղեցիկ կողմն ու ժպիտները, մինչդեռ իրականությունը հաճախ պահանջում է անմնացորդ նվիրում և ուժերի գերլարում.

«Շատերը տեսնում են միայն արդյունքը: Տեսնում են ժպիտը, էս պահը: Բայց չեն տեսնում էն օրերը, երբ հոգնած էիր, երբ թվում էր՝ դեռ շատ հեռու ա, երբ ինքդ էլ չէիր հասկանում՝ ճիշտ ճանապարհի վրա ես, թե չէ: Ու երևի կյանքն ինձ ամենակարևոր բաներից մեկն ա սովորեցրել. մեծ երազանքները մեկ օրում չեն իրականանում: Իրականանում են էն օրերին, երբ ոչ ոք չի տեսնում, թե դու ինչքան ես աշխատում: Քիչ-քիչ: Քայլ առ քայլ»:

Այս կարևոր օրը Էլիզ Մելիքյանը շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին, աշխատանքին և սեփական ուժերին՝ երբեք չհանձնվելու համար: Նա նաև դիմել է իր բազմահազար հետևորդներին՝ հորդորելով երբեք չդադարել հավատալ սեփական երազանքներին.

«Ու եթե հիմա ինչ-որ մեկը կարդում ա էս տեքստը ու մտածում ա, որ իր երազանքը շատ հեռու ա… մի կանգնի: Հնարավոր ա՝ հենց էսօր դու ավելի մոտ լինես քո երազանքին, քան պատկերացնում ես:

Փոքր Էլիզը հաստատ այսօր շատ հպարտ կլիներ… Իսկ ես՝ շատ շնորհակալ»,- իր խոսքն ամփոփել է բլոգերը:

Հրապարակումից անմիջապես հետո Էլիզի էջը հեղեղվել է հազարավոր շնորհավորանքներով և ջերմ բարեմաղթանքներով, որոնցում հետևորդները նշում են, որ նրա օրինակն իսկական ներշնչանք է շատերի համար:


Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել
21:00 «88»-ի շուրջ նոր աղմուկ․ 33 խախտում, ժամկետանց ապրանքներ. ընկերության արձագանքը
00:13 Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
19:00 Հանրության համար՝ «չարագործ», ԱԳՆ-ի համար՝ պատվավոր հյուպատոս․ Պիլարսկիի երկվությունը