Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։
Այս մասին գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը։
«Այսպիսով, Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանները եզրափակիչ դատական ակտերով հաստատել են Մեր պնդումը, որ ռեժիմը թե՜ 2024, թե՜ 2025 թ. ոչ իրավաչափորեն է ՀՀ քաղաքացիների համար թանկացրել կարմիր և կապույտ գծանշումներով ավտոկայանատեղիների վճարը»,- նշել է նա։