Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 16:00 16-07-2026

Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Գործարար ու բարերար Գագիկ Ծառուկյանի ունեզրկման գործընթացը պաշտոնապես մեկնարկեց։ Սա էքսպրոպրիացիա է։ Սա բնորոշ էր անկիրթ, անդաստիարակ հեղափոխականներին, որոնք հաշվի չէին առնում օրենքը, իրավունքն ու վաստակը։

Դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել՝

75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում,

42 տրանսպորտային միջոց,

38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք,

105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեքը։

Նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանը սպառնում էր, որ «կզցնելու է» այսպես կոչված՝ պատերազմի եռագլուխ կուսակցության ղեկավարներին։ Առաջինը թիրախում հայտնվեց Գագիկ Ծառուկյանը, որը հավանաբար ամենաթույլ օղակն է, քանի որ ո՛չ մանդատ ունի, ո՛չ էլ քաղաքական լուրջ հավակնություններ։ Նախընտրական շրջանում ԲՀԿ-ն նույնիսկ վարչապետի թեկնածու չառաջադրեց։

Հունիսի 7-ից առաջ Փաշինյանն անթաքույց սպառնում էր ունեզրկել մրցակիցներին։ Եվ ահա, դատախազության այսօր ներկայացրած պահանջը վկայությունն է այն բանի, որ Գագիկ Ծառուկյանին ունեզրկելու քաղաքականություն է իրականացվում։ Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա առաջիկա ամիսներին իշխանությունը կփորձի Գագիկ Ծառուկյանից առգրավել ամեն ինչ։

Մեկ այլ վարկածով՝ սա ունեզրկում չէ։ Նորմալ ժողովրդավարական պետությանը անհրաժեշտ են Գագիկ Ծառուկյանի նման գործարարներ։ Նրանք մեծ թվով աշխատատեղեր են ստեղծում ու պահում, լուծում տնտեսական խնդիրներ, որոնք նպաստում են ընդհանուր բարեկեցության աճին։ Նրանք անհրաժեշտ են նաև որպես բարերարներ, քանի որ սոցիալական բազմաթիվ մանր խնդիրներ են կարողանում լուծել, որոնք իշխանությունները չեն կարողանում լուծել տարբեր պատճառներով։ Հետևապես՝ անտրամաբանական է Գագիկ Ծառուկյանին լրիվ ունեզրկելը։ Եվ ենթադրելի է, որ դատախազության այսօրվա պահանջածը ռազմատուգանք է կամ փրկագին։

Եթե սա ռազմատուգանք է, ապա ենթադրելի է, որ ՔՊ-ական իշխանությունները ռազմատուգանք կպահանջեն հունիսի 7-ին պարտված բոլոր կուսակցություններից։ Այդպիսի նշաններ արդեն կան։ Եվ եթե հանրությունը դատախազության այսպիսի պահանջները համարի նորմալ, ապա մյուս բոլոր կուսակցությունների ղեկավարներն առաջիկայում կունեզրկվեն, կփակվեն նրանց ֆինանսավորման ծորակները, որպեսզի առաջիկա ընտրություններում փող չունենան և չկարողանան լուրջ մրցակցել։

Իսկ եթե դատախազության պահանջածը փրկագին է Գագիկ Ծառուկյանին ազատելու դիմաց, ապա ենթադրելի է, որ երկամսյա կալանքից հետո Ծառուկյանն ազատ կարձակվի, իսկ դատախազությունը նոր պահանջներ չի ներկայացնի մինչև մյուս ընտրությունները։

Կարճ ասած՝ թավշյա հեղափոխականները կատաղած էքսպրոպրիացիա են անում, ինչը կարող է հանգեցնել երկրից կապիտալի արտահոսքի։ Եթե կառավարությունը շարունակի անբարյացակամություն դրսևորել Գագիկ Ծառուկյանի հանդեպ, ապա մյուս գործարարները կվախենան ու կհանեն իրենց կապիտալը Հայաստանից։ Արդյունքում երկիրը տնտեսապես կթուլանա, կընկնի ավելի մեծ պարտքերի տակ ու խոցելի կդառնա չբարեկամների համար։



Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել
21:00 «88»-ի շուրջ նոր աղմուկ․ 33 խախտում, ժամկետանց ապրանքներ. ընկերության արձագանքը
00:13 Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
19:00 Հանրության համար՝ «չարագործ», ԱԳՆ-ի համար՝ պատվավոր հյուպատոս․ Պիլարսկիի երկվությունը
22:14 ՖԻՖԱ-ի սիրելինե՞րը. 10 միլիոն երկրպագու պահանջում է վտարել Արգենտինային ԱԱ-2026-ից