copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 12:07 25-07-2025

Աշոտ Փաշինյանը հրաժարվե՞լ է Հայաստանի քաղաքացիությունից. politik.am

Politik.am-ը գրում է. Երեկ մենք գրել էինք, որ Աշոտ Փաշինյանը չի ապրում հոր ընտանիքի հետ և երկար ժամանակ է բնակվում Արարատի մարզի գյուղերից մեկում։ Խոսքն Այգեստան գյուղի մասին է, որտեղից այսօր մեզ տեղեկացրին, որ ԱԱԾ աշխատակիցները եկել և նրան տարել են Երևան։

Ընտրողների ռեգիստրում մեզ համար հետաքրքիր մի փաստ պարզվեց։ Աշոտ Փաշինյանը ոչ միայն գրանցված չէ այն տանը, որտեղ բնակվում են նրա ծնողները և քույրերը, այլև ընդհանրապես որևէ տեղ գրանցված չէ։ Սա նշանակում է, որ Աշոտ Փաշինյանը կամ հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից (և բնականաբար չէր կարող լինել ընտրողների ռեգիստրում), կամ՝ դուրս գալով այն հասցեից, որտեղ նախկինում գրանցված էր, այլ վայրում հաշվառման չի անցել։

Եթե նա հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից, ապա դա ամենավառ գնահատականն է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Իսկ եթե պահպանել է քաղաքացիությունը, բայց որևէ տեղ չի հաշվառվել, ապա դա օրենքի խախտում է։

Հայաստանում զինապարտ, չափահաս տղամարդու կողմից բնակության հասցեից դուրս գալը՝ առանց նոր վայրում գրանցվելու, իրավական տեսանկյունից կարող է առաջացնել մի շարք խախտումներ կամ իրավական հետևանքներ, հատկապես պարտադիր զինվորական հաշվառման և զորակոչի համատեքստում։

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենք
Այս օրենքի համաձայն՝ զինապարտ քաղաքացիները պարտավոր են տեղափոխվելուց հետո 10 օրվա ընթացքում ներկայանալ զինկոմիսարիատ՝ նոր հասցեում հաշվառվելու համար։

Հին հասցեից դուրս գալը, բայց նորում չգրանցվելը համարվում է զինվորական հաշվառման կանոնների խախտում, ինչը կարող է բարդացնել կամ թույլ տալ խուսափել զորակոչից։

2. ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք
Այս արարքը կարող է որակվել որպես վարչական իրավախախտում՝ «զինվորական հաշվառման և զորակոչային պարտավորություններից խուսափելու նպատակով հաշվառումից դուրս գալ»։

Սանկցիան՝ տուգանք 20,000–30,000 դրամի չափով։

3. ՀՀ Քրեական օրենսգիրք
Եթե հին հասցեից դուրս գալու և նորում չհաշվառվելու նպատակը զորակոչից խուսափելն է, ապա հնարավոր է նաև քրեական պատասխանատվություն՝ ՔՕ 461-րդ հոդվածի համաձայն (զորակոչից խուսափում)։

Փորձեցինք կապ հաստատել անձամբ Աշոտ Փաշինյանի հետ՝ պարզելու համար, թե որն է իրականությունը։ Ինչպես արդեն նշեցինք, Այգեստան գյուղում նրա հետ հանդիպման փորձն ապարդյուն անցավ, քանի որ, ըստ գյուղացիների, նրան արդեն տարել էին Երևան։ Այլ կերպ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը