copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 17:24 08-06-2025

Գուցե այդ քայլով նա անուղղակի խոստովանում է, որ 2008 թ. մարտի 1-ին սխալվել է՝ մերժելով Գարեգին Բ-ի միջնորդությունը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Առաջին նախագահի հանդեպ ամենայն հարգանքով, Արցախյան շարժման ու հաղթանակի հարցում նրա հիմնարար դերի հանդեպ հարգանքով հանդերձ, բայց ես մի «ոչ տրենդային» բան հիշեցի: Հիշեցի, թե նա ինչպես էր 2008 թվականի մարտի 1-ին մերժել Գարեգին Երկրորդին, որը գնացել էր Առաջին նախագահի կեցավայր, որպեսզի քննարկեր Ռոբերտ Քոչարյանի հետ երկխոսության միջնորդության հարց, մարտիմեկյան իրավիճակը հանգուցալուծելու համար:

Տեր-Պետրոսյանը մերժել էր ընդունել Գարեգին Երկրորդին, ասելով, որ իր մոտ չպետք է գա, այլ գնա Ռոբերտ Քոչարյանի մոտ:

Հնարավոր է, որ Առաջին նախագահն իրավացի է եղել, չգիտեմ:

Մարտիմեկյան պատմությունը շատ մութ պատմություն է, տարիների ընթացքում ավելի շատ հարցեր առաջացրած, քան պատասխաններ բերած:

Բայց, ինչպիսի՞ն կլիներ ընթացքը՝ ոչ միայն այդ օրվա իրադարձությունների, այլ Հայաստանի հետագա տասնամյակի, եթե այդուհանդերձ Առաջին նախագահն ընդուներ Կաթողիկոսի միջնորդության փորձը:

Շատերը կասեն հիմա, թե ինչու՞ հիշեցի այդ պատմությունը, միթե՞ դրա ժամանակն է: Ես չգիտեմ, ինչի ժամանակն է: Շատ լավ է, որ Առաջին նախագահն իր աջակցությունն է հայտնում Կաթողիկոսին:

Չի բացառվում, որ այդ քայլով նա նույնիսկ անուղղակի ձեւով խոստովանում է, որ 2008 թվականի մարտի 1-ին սխալվել է՝ մերժելով Գարեգին Երկրորդի միջնորդությունը: Շատերին կարող է թվալ, թե այդ ամենն անցել-գնացել է: Ես պնդում եմ՝ ոչ, ընկերներ, այդ ամենը չի անցել-գնացել: Այյդ ամենը իր անջնջելի հետքն է թողել Հայաստանի հետագա ընթացքի ու ներքին եւ արտաքին զարգացումների վրա: Հայաստանի հետ այդ ընթացքում տեղի են ունենել այնպիսի մասշտաբի լատենտ եւ բացահայտ տրանսֆորմացիաներ, որ այդ համատեքստում 10-15 տարին ընդամենը մի «արագ ակնթարթ» են, որտեղ «անցած-գնացած» բաներ պարզապես չկան:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
16:31 Ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությունից խոսք լինել չի կարող. հարցում