Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:15 01-03-2024

2008-ի մարտի 1-ին հայը սպանեց հային․ արյուն, մահ ու կյանքեր՝ «աթոռը» պահպանելու համար․ Ալեն Սիմոնյան

2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ինձ զանգահարեց Գևորգ Ալթունյանը, ասաց՝ ցրել են ժողովրդին: Արագ հագնվեցի և գնացի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկ: Այդ մասին տելեգրամ-ալիքում գրել է Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով մարտիմեկյան դեպքերին․

«Ստեփան Շահումյանի անվան դպրոցի մայթին կանգնած նայում էի, թե ինչ է կատարվում դիմացի մայթին: Չէի հավատում, որ նման բանի ականատես կլինեմ. ինչպես են Երևանիս կենտրոնում առանց ամաչելու սաղավարտավոր հայ տղերքը հայ մարդկանց առանձնակի դաժանությամբ ծեծելով, հարվածելով գրոհում: Գուցե հիմա այս դաժան աշխարհում դա այնքան էլ անսովոր բան չէ, բայց ինձ՝ 28 տարեկան տղայիս համար դա մի սարսափ էր, ուղղակի չէի հավատում, որ նման բան հնարավոր է:

Հետո Մարիամը եկավ, և ամբողջ օրը եղել ենք փողոցներում. Սունդուկյանի անվան թատրոնի մոտ Գևորգի հետ այրվող Վիլիս մակնիշի ավտոմեքենա փորձեցինք մարել, հետո Նիկոլը եկավ (այն ժամանակ իրեն անձամբ չէի ճանաչում), հետո լուսահիշատակ Վիգեն Խաչատրյանին (Վիգեն Սուրենիչին) հանդիպեցինք, և ամբողջ գիշեր կողքս էր, չէր թողնում Մյասնիկյանի արձանից առաջ գնանք, միասին նայում էինք վերև ու էլի չէինք հավատում, որ Երևանի քաղաքապետարանի ֆոնին՝ երկնքում, կրակոցներ են տեղում:
Հետո հայը սպանեց հային՝ 10 հոգի մահացավ, բազմաթիվ մարդիկ վրավորվեցին: Այդ ամենը մի բանի համար՝ որպեսզի իշխանությունն իր «աթոռը» պահպանի: Արյուն, մահ, հայ մարդկանց կյանքեր՝ «աթոռը» պահպանելու համար!

Այդ օրը ինձ համար որոշում կայացրեցի, որ կա՛մ մեկընդմիշտ կլքեմ Հայաստանը, կա՛մ կանեմ ամեն ինչ, որ նման բան էլ երբեք չկրկնվի»,- գրել է Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան