Ուղիղ եթեր
Ըստ էության 1 տարի առաջ - 21:30 31-05-2025

Ըստ էության. ԶՊՄԿ ղեկավարն ապօրինի հեռացրել է աշխատանքից և պահանջում է 5 մլրդ դրամ փոխհատուցում

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին աշխատակից Շավարշ Մարգարյանին։

Նրա հետ խոսել ենք ԶՊՄԿ-ի աշխատակիցների շուրջ 11 օր տևած գործադուլից հետո իրեն և 7 աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու, անօրինական որոշման համար դատարան դիմելու, ԶՊՄԿ ղեկավարության կողմից հայց ներկայացնելու և 11-օրյա գործադուլի պատճառած 5 մլրդ դրամ գումարի փոխհատուցման պահանջի, կառավարության կողմից անուշադրության մատնվելու, չնայած նրան, որ կառավարությունը մասնաբաժին ունի ԶՊՄԿ-ում և մի շարք այլ խնդիրների մասին։

Մարգարյանը շեշտում է՝ իրեն և մյուս 3 գործընկերներին հեռացրել են գուցե շատ ակտիվ լինելու և համակարգող խորհրդի անդամ լինելու համար, սակայն մյուս 4 աշխատակիցները բացարձակ ակտիվություն չեն ցուցաբերել և հեռացվել են այլ պատճառով։

«Այո, ես շատ ակտիվ եմ եղել, ուղիղ եթերներ եմ արել։Մյուս գործընկերս լրատվամիջոցների հետ է աշխատել, բայց մյուս 4 աշխատակիցները բացարձակ ակտիվություն չեն ցուցաբերել և մենք ունենք վստահություն, որ նրանք հեռացվել են անձնական վրեժխնդրության պատճառով»,- ասաց նա։

Անդրադառնալով կոմբինատում աշխատանքային պայմաններին, Մարգարյանը նշեց` «Քաջարանում մարդիկ շուտ են մահանում, հիմնականում թոշակի տարիքի չեն հասնում, քանի որ գրեթե բոլորն աշխատում են կոմբինատում այդ փոշու ու վատ պայմանների առկայությամբ»,- նշեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով