Դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանն այսօր նշում է ծննդյան 45-ամյակը։ Հոբելյանական օրվա առթիվ դերասանը սոցիալական էջերում տեսանյութ է հրապարակել՝ կից կիսվելով իր մտքերով.
«Այլևս 45 տարեկան… Ամեն տարի՝ ծննդյանս օրը, վերանայում եմ անցնող տարիս ու անցած տարիներս: Լավագույնը, որը ամփոփման ընթացքում ինձ միշտ ուրախացնում է, իմ սիրած մասնագիտությամբ աշխատանքս է, իմ էներգիայի աղբյուր սիրելի հանդիսատեսը ու այն հրաշալի ընկերները, հարազատներն ու մարդիկ, ովքեր շրջապատում են ինձ:
Սա այն ամենն է, ինչը ստիպում է հավերժ երիտասարդ մնալ ու չնայել ծննդյան թվանշաններին: Ու հիմա՝ կյանքիս կեսին 5 պակաս, ես արձանագրում եմ, որ լցված եմ անսահման էներգիայով՝ կյանքիս երկրորդ կեսը նույն եռանդով շարունակելու համար: Իմ նպատակն է շարունակել մարդկանց ինչ-որ չափով կտրել հոգսերից, ժպիտ ու ծիծաղ պարգևել, դրականը տալ իմ հավերժ սիրուց՝ Բեմից:
Ու հիմա ուղղակի ուզում եմ շնորհակալ լինել իմ համահայկական հանդիսատեսին, ինձ շրջապատող մարդկանց, իմ ընտանիքին՝ ապրածս 45-ը իմաստավորելու համար: Անսահման սիրով ու էներգիայով խոստանում եմ, որ գալիք 45-ը ավելի հետաքրքիր ենք անցնելու միասին: Սպասումով, նոր ասելիքով ու մեծ սիրով՝ ձեր Ռաֆայել Երանոսյան»: