copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 09:19 25-07-2026

Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայկական մամուլն ու սոցկայքերը երեկվանից «ողողված են» այն լուրով, որ Կառավարությունը գաղտնի կերպով անհատույց տարածք է տրամադրել Արման Բաբաջանյանի լրատվամիջոցին։ Բայց հարցն այն է, որ նմանատիպ որոշում նույն անձի հանդեպ եղել է նաև անցյալում։

Ողջամիտ կասկած կա, որ Արման Բաբաջանյանը առնվազն 2021 թվականից շահագործում է մշակութային արժեք համարվող շենքի 2-րդ հարկն ու ամբողջ ձեղնահարկը՝ վերափոխված լիարժեք օֆիսային տարածքի:






Ստեղծված իրավիճակում ենթադրելի է, որ այդ մյուս տարածքը նույնպես տրամադրված է եղել անվարձահատույց հիմունքներով, քանի որ վարձավճարների փոխանցման վերաբերյալ որևէ հստակ հիմք կամ տվյալ մինչ օրս չի ներկայացվել:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը, չզեկուցվող հարցերի փաթեթով, երեք տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով 250 քմ մակերեսով պետական տարածք է հատկացրել «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանին պատկանող «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ին, որը հանդիսանում է 1in.am լրատվական կայքի կառավարող ընկերությունը: Այս քայլն ուղիղ հակասության մեջ է մտնում ընդամենը մեկ տարի առաջ որդեգրված պաշտոնական մոտեցման հետ:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ «Առավոտ» օրաթերթը ստիպված եղավ լքել Մամուլի շենքում ավելի քան 30 տարի զբաղեցրած իր տարածքը՝ կառավարության այն հիմնավորմամբ, թե պետական գույքն այսուհետ պետք է տրամադրվի բացառապես վարձակալությամբ։

Թեև թերթը տարածքն անհատույց չէր օգտագործում, իրեն և մյուս լրատվամիջոցներին համադրելի պայմաններ այդպես էլ չառաջարկվեցին։ Արդյունքում ստացվում է մի պատկեր, որտեղ մեկ լրատվամիջոցի դեպքում խստորեն կիրառվեց «միայն վարձակալության» սկզբունքը, ինչի հետևանքով այն զրկվեց իր տարածքից, իսկ մյուսի պարագայում պետական գույքը կրկին տրամադրվում է անհատույց։

Գործելաոճի նմանօրինակ տարբերությունները լուրջ հարցեր են առաջացնում պետական գույքի բաշխման թափանցիկության և լրատվական դաշտի նկատմամբ հավասար ու անկողմնակալ վերաբերմունքի վերաբերյալ։ Թեմայի շրջանակում Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Արման Բաբաջանյանի հետ, սակայն դա չհաջողվեց։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղղել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք մինչև Կառավարության սույն որոշումը, «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ն մասնավորապես՝ 2021-2026 թվականների ընթացքում ունեցե՞լ է իրավական հիմք (վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագիր) Վարդանանց փակուղի 8 հասցեի նշված պետական տարածքը փաստացի զբաղեցնելու և շահագործելու համար: Խնդրել ենք նաև պատասխանել՝ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի կողմից տվյալ պետական գույքի օգտագործման դիմաց որևէ վարձավճար կամ վարձակալական մուծում փոխանցվե՞լ է պետական բյուջե կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեհամարին:

Oragir.News-ը ՏԿԵՆ պաշտոնական պարզաբանումը ստանալուն պես կհրապարակի այն։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ