copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 16:09 24-07-2026

Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը

Հուլիսի 23-ին կյանքից անժամանակ հեռացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Համլետ Դադայանը (Քոլոն)։ Այս մասին հայտնում են ԵԿՄ–ից։

«Համլետ Դադայանն իր կյանքը նվիրել էր հայրենիքի պաշտպանությանը։ Նա մասնակցել էր Արցախի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված գրեթե բոլոր մարտական գործողություններին, իսկ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ԵԿՄ գումարտակի կազմում շարունակում էր անձնվիրաբար ծառայել՝ մշտապես ներգրավված լինելով մարտական հերթապահություններում։

Մարտական ընկերների եւ զինակիցների հիշողության մեջ նա կմնա որպես հայրենիքին անմնացորդ նվիրված, ազնիվ, քաջ, համարձակ ու պատասխանատու ազատամարտիկ, հրամանատար եւ ընկեր, որը անձնվիրաբար ծառայում էր հայրենիքին։ Հերթական մարտական հերթապահության ընթացքում, որպես Երեւանի վաշտի հրամանատար, ստուգայց իրականացնելիս, սրտի կաթվածի հետեւանքով նա կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի պատճառով մեքենայով հայտնվել է ձորում։

Համլետ Դադայանի կորուստը ծանր վիշտ է նրա ընտանիքի, մարտական ընկերների, նրան ճանաչողների համար։ ԵԿՄ վարչության ու երկրապահ կամավորականների միության անունից խորին ցավակցություն ենք հայտնում մարտական ընկեր Համլետի ընտանիքի անդամներին, հարազատներին։ Նրա անունն ու հայրենանվեր ծառայությունը կմնան մեր բոլորիս հիշողություններում։ Փա՛ռք Քեզ, մեր մարտական ընկեր»,- գրել է ԵԿՄ-ն։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու