copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:43 26-05-2025

Մի քանի թափթփուկի ու մնացուկի դերակատարությամբ Բրյուսովի համալսարանը կործանվում է. Լուսինե Ֆլջյան

Բանասիրական գիտությունների դոկտոր Լուսինե Ֆլջյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն ավելի քան 7 տարի է, որ դուրս եմ եկել իմ հարազատ բուհից, որի զարգացման մեջ մի ամբողջ կյանք եմ ներդրել։ Բայց այսօր, մի քանի թափթփուկի ու մնացուկի՝ երբեմն բեմի վրա, երբեմն՝ վարագույրի ետևում դերակատարությամբ, Բրյուսովի համալսարանը բառի բուն իմաստով կործանվում է։

Փառք եմ տալիս Աստծուն, որ աշխատում եմ Հյուսիսային համալսարանում, որտեղ ամեն օր աշխատանքի գնալն ինձ համար ոչ թե պարտականություն, այլ բերկրանք է։

Այո՛, 2018-ին եռակի ցավով հեռացա ինձ հարազատ դարձած այդ կրթական օջախից՝ գիտակցելով, որ օրեցօր անդունդը խորանում է։ Այդ օջախում այլևս ապագա չկար՝ ոչ կրթության, ոչ գիտության, ոչ մարդկային արժանապատվության համար։

Այսօր ամեն օր լսում եմ, թե ինչպես է «ցեղասպանվում» բուհի ակադեմիական մտքի մի ահռելի մեծ հատվածը։ Երբեմն ուզում եմ մոռանալ, որ իմ դժվար օրերին շատերը լռել են կամ շրջվել, բայց ես չեմ կարող լռել։
Չեմ կարող լռել, երբ դուրս են մղում տարիներով փորձառություն կուտակած, արժանապատիվ, աշխատասեր մարդկանց, նրանք ունեն ընտանիքներ, երեխաներ, պարտավորություններ, հույսեր։ Նրանց ձայնը խլացնելը ժամանակավոր հաղթանակ է խավարի համար, բայց ոչ վերջնական։

Վստահ եմ՝ յուրաքանչյուր համակարգ, որքան էլ կեղծի ու ճնշի, ի վերջո պարտվում է ճշմարտությանը։

Այսօր, երբ լռությունն ու հարմարվողականությունը դարձել են անվտանգության ձև, ես ընտրում եմ խոսելու ճանապարհը։ Ոչ ոք իրավունք չունի համառորեն ջնջել այն մարդկանց, որոնց նվիրումով ու արժանապատվությամբ տարիներ շարունակ գոյություն է ունեցել այդ հաստատությունը։ Այսօր նրանք անհատական զոհ են, բայց վաղը հենց նրանք են լինելու նոր սկզբի հիմքը։ Որովհետև կրթությունը վերականգնվում է միայն նրանց միջոցով, ովքեր այն կառուցել են մաքուր ձեռքերով ու բարի մտքերով»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել