copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:37 26-05-2025

Հակոբյան Աննան խելքը չի գցել, ոչ էլ իր մակարդակն է որոշել ջրի երես հանել, նա գործում է ռացիոնալ

Հակոբյան Աննան խելքը չի գցել, ոչ էլ իր մակարդակն է որոշել ջրի երես հանել: Հակոբյան Աննան գործում է չափազանց ռացիոնալ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:

«Նիկոլենք, նույն ինքը՝ Հայաստանի Չաուշեսկուները, ուզում են, որ իրենց մասին ամեն ինչ ասեն, իրենց վիրավորեն, պիտակավորեն, հայհոյեն և այդ ֆոնին չարծարծվի գլխավորը՝ իրենց թալանն ու դիզած հարստությունը:

Մադամ Չաուշեսկուն գիտի, որ ժամանակին իրենց ռումինացի նմանակներին ատեցին ոչ թե բռնությունների կամ վատ կառավարման համար, այլ նրա համար, որ ժողովուրդը վատ էր ապրում, իսկ նրանք հարստության մեջ լող էին տալիս: Ու մադամ Չաուշեսկուն գիտի, թե ինչով է ավարտվում այդ ատելությունը…

Նա գիտի, որ Հայաստանում մարդիկ հիշում են իր ու իր ընտանիքի 7 տարի առաջվա ֆասոնն ու ապրելակերպը՝ համեմատելով այսօրվա հետ: Նա գիտի, որ մարդիկ խոսում են իրենց ունեցվածքից, ամեն նորակառույց շենքի թույլտվությունից իրենց փայերից, Քաջարանի պղնձամոլիբդենայինի «արիշ-վերիշներից», խոշոր բիզնեսի «մուծումներից», տենդերների «ատկատներից», շվեյցարական հաշիվներից…

Հայաստանը մեծ երկիր չէ. մարդիկ տեսնում են, խոսում են, խոսում են, կեսը ճիշտ, կեսը՝ հորինած, բայց խոսում են ու խոսում են… Իսկ սա ամենավտանգավորն է իրենց համար: Պետական դավաճանի, ազգի տականքի ու թուրքի կարգավիճակի հետ իրենք համակերպվել են, այդ ճակատից վտանգ չեն զգում ու շատ լավ գիտեն՝ թալանչու կարգավիճակն ամենավտանգավորն է իրենց մաշկի համար: Գիտեն ու սարսափած են, դրա համար էլ ամեն ինչ անում են, որ ժողովուրդն իրենց անիծի, հայհոյի, միայն թե թալանից չխոսի:

Գիտեն, որ 7 տարի առաջ ներշնչել են մարդկանց, թե իշխանության բերեք մեզ, օդիոզ մեծահարուստների փողը ձեռքներից վերցնենք՝ բաժանենք ձեզ: Արդյունքում՝ այդ օդիոզների հետ փայ են մտել, իսկ իրենց իշխանության բերած ընչազուրկներին երեք մատի կոմբինացիա են ցույց տվել՝ վերածելով մի կողմից բառի բուն իմաստով տուգանվելու, մյուս կողմից՝ իրենց մուծվող մեծահարուստների շահագործման մատերիալի:

Իրենք լավ գիտեն, որ իրենց հենարան ընչազուրկների խավն ամեն ինչ կների իրենց, բացի թալանից, որովհետև այդ խավը փայ չունի այդ թալանից, իսկ դա վտանգավոր է, շատ վտանգավոր է:

Եվ, ուրեմն. Հայաստանի Չաուշեսկուներին ոչ վիրավորեք, ոչ էլ պիտակավորեք: Հավատացեք՝ դա ոչինչ չի տալիս: Ընդամենը ժողովրդի դատին հանձնեք մերօրյա Չաուշեսկուների «տանիքի ներքո» իրականացվող թալանի մասշտաբն ու փաստերը, չոր փաստերը: Ընդամենը փաստերն ի ցույց դրեք և կտեսնենք հետևանքը…»։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան