copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:16 25-05-2025

Երկրի անվտանգությունը կազմալուծող, բանակի դեմ ուղղված այս նախագծերը ցույց են տալիս, որ ՔՊ-ն շարժվում է միայն քաղաքական հաշվարկներով

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«1) Գումարի դիմաց զինվորական ծառայությունը կրճատող և ծառայությունից ազատող օրենքների նախագծերը հակասահմանադրական են:

Նախագծերի ընդունման հիմնավորումները ձևական են, բաղկացած են սիրողական մի քանի գնահատականից, արված չէ մասնագիտական որևէ վերլուծություն: Կոպտորեն խախտված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը:

Նախագծերը խտրական են և առաջացնելու են սոցիալական մեծ անարդարություն: Ավելի են պառակտելու հասարակությունը, պառակտելու են բանակը, մարդկանց բաժանելու են խմբերի, հասարակությունում առաջ են գալու արհեստական հակասություններ, ինչն արդեն նկատելի է:

Հիմնավորումներում հղում է արված Հայաստանի անվտանգությանը, բայց ընդունվելու դեպքում այս օրենքներն ավելի մեծ վնաս են հասցնելու երկրի անվտանգությանը՝ ոչ միայն Զինված ուժերի մարտունակության ու Զինված ուժերի կազմում արդարության, այլև հասարակության պառակտման տեսանկյունից:

2) Չկան հիմնավորումներ, թե ինչ նպատակով ու սկզբունքներով է որոշվել փոխել պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը` 27-ից դարձնելով 37:

Հաշվարկված և գնահատված չէ նախագծերի տնտեսական, սոցիալական ու հոգեբանական ազդեցությունը (27-37 տարեկանների աշխատուժի, նրանց աշխատանքի և կարիերայի, ընտանիքի ու եկամուտների հարցեր, ավելի հասուն տարիքի անձինք կարող են դժվարությամբ համակերպվել բանակային կենցաղին, ինչը կառաջացնի հոգեբանական ճնշումներ և այլն): Էլ չեմ խոսում զինված ուժերի մարտունակության մասին, այն առումով, որ այդ տարիքում «զորակոչիկները» չեն կարող ունենալ նույն հոգեբանական-ֆիզիկական պատրաստվածությունն, ինչ ավելի երիտասարդ տարիքում։

Թերություններն այնքան շատ են, որ ամբողջությամբ են անթույլատրելի դարձնում օրենսդրական նախագծերի ընդունումը:

Երկրի անվտանգությունը կազմալուծող, բանակի դեմ ուղղված այս նախագծերն ինքնին ցույց են տալիս, որ ՔՊ-ն շարժվում է միայն քաղաքական հաշվարկներով, պոպուլիստական առաջնահերթություններով` երկրի անվտանգության նկատմամբ առևտրի հոգեբանությամբ: Ի վերջո, այս լուծումները բերելու են արտագաղթի նոր ալիքի»:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան

Ձեզ գուցե հետաքրքրի