copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:54 25-05-2025

Հայաստանին մեծ քաղաքական ռեբրեդինգ է պետք՝ վաղվա տեսլականով. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը. «Հայաստանին մեծ քաղաքական ռեբրեդինգ է պետք

Երկրորդ և երրորդ նախագահների, նրանց թիմերի հեռակա բանավեճին եմ հետևում:

Դրան բովանդակային հարթության վրա միջամտելու ցանկություն չունեմ, բայց մի քանի հետևանքային արձանագրում ուզում եմ անել:

Էդ վեճի հետևանքով.

Այս խորհրդարանում իմպիչմենտի հեռանկարը թաղվում է, մանավանդ, բանավեճի սուբյեկտները այլընտրանքային քաղաքական բովանդակություն չեն առաջարկում, հետևաբար՝ փողոց գեներացնելու պոտենցիալ չունեն:

2021-ի արատավոր մոդելը վերացնելու ռեալ հնարավորություն է առաջացել: Լևոն Տեր- Պետրոսյանը դա դեռ 2021-ին էր առաջարկում, Սերժ Սարգսյանը հիմա է այդ մասին խոսում, մնում է Ռոբերտ Քոչարյանը, ով դեռ հավատում է 2021-ի մոդելին,

հին, բայց գործող քաղաքական համակարգը՝ իր մեծ ու փոքր կուսակցություններով, ամուլ է, ոչ կենսունակ: Հայաստանին մեծ քաղաքական ռեբրեդինգ է պետք՝ այլընտրանքային բովանդակությամբ, նոր հարթակներով, վաղվա Հայաստանի մասին տեսլականով,

փոփոխությունների սոցիալական բազան սովորական մարդիկ են, փոքր գործարարները, ոչ նոմենկլատուրային մտավորականությունը(էս ձևակերպումը իմ ընկեր Արման Գրիգորյանից եմ «գողացել»): Այս խավերը, որոնք հասարակության մեծամասնությունն են, չեն հանդուրժում այսօրվա ստատուս- քվոն»:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը