copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:31 23-05-2025

Հայաստանում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է։

Ներքաղաքական գործընթացը զուրկ է նախագծային բնույթից։ Հստակ ձևակերպված ռազմավարական նպատակների փոխարեն՝ միայն արձագանքային պահվածք, իրավիճակային որոշումներ և իշխանությունը ցանկացած գնով պահպանելու ձգտում։

Բացակայում է ոչ միայն մեծ Գաղափարը, այլև քաղաքական նախագծման մշակույթը։ Չկա ապագա պետության մոդելի ու հասարակությանը համախմբող արժեհամակարգի ձևակերպում։

Պատմական-աշխարհաքաղաքական մտածողությունից զուրկ էլիտան գործում է ադմինիստրատիվ, այլ ոչ թե քաղաքական առաջնորդության տրամաբանությամբ։

Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում, կարիք ունի սուբյեկտության վերաիմաստավորման։ Սակայն առանց քաղաքական Նախագծի, առանց ապագայի հստակ Նախագծի՝ ցանկացած բարեփոխում դատապարտված է մնալ մակերեսային, ցանկացած պայմանավորվածություն՝ ժամանակավոր։

Քաղաքականություն առանց Նախագծի՝ իշխանություն առանց իմաստի»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը