copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:53 22-05-2025

Աննա Հակոբյանի արշավը միջոց է՝ բնակչության հանդեպ բռնաճնշումներ սանձազերծելու համար․ Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«1941թ դեկտեմբերի 7-ին ճապոնացիներն անսպասելիորեն հարձակվում են Խաղաղ օվկիանոսում ամերիկյան ամենամեծ ռազմաբազա Փերլ Հարբորի վրա՝ ահռելի կորուստներ պատճառելով ամերիկացիներին։

ԱՄՆ նախագահ Ռուզվելտը որոշում է ամերիկացիների ցասումը ուղղել երկրում ապրող 120 հազար ճապոնացիների վրա (այդ թվում ԱՄՆ քաղաքացի հանդիսացողների)՝ ուղարկելով նրանց համակենտրոնացման ճամբարներ։

Բայց մինչ անմեղ մարդկանց համակենտրոնացման ճամբարներ ուղարկելը ԱՄՆ իշխանությունները ճապոնացիներին ապամարդկայնացնելու և հրեշացնելու մեծ քարոզարշավ են սկսում՝ մեղադրելով բոլոր ճապոնացիներին 5-րդ շարասյուն, լրտես, դիվերսանտ լինելու մեջ։

Քարոզչական նյութերում ճապոնացիները ներկայացվում էին կապիկների, առնետների և … ոջիլների տեսքով։ Մի քանի օրինակ կցում եմ, նայե՛ք։

Երեկ Վահագն Մխոյանը գրել էր, որ Աննա Հակոբյանի արշավն ուղղված է ակտիվ ընդդիմադիրներին ապամարդկայնացնելուն, և գրառումից գրառում կրկնվող «ոջիլ» բառը պատահական չէ։

Որպես պատերազմական ժամանակի քարոզչություն 15+ տարի ուսումնասիրած և բուհում դասավանդած մարդ՝ ես հաստատում եմ, որ դրանք ստանդարտ նախապատրաստական միջոցներ են բնակչության որևէ խմբի հանդեպ բռնաճնշումներ սանձազերծելու համար։

Ասածիցս չի հետևում, որ հենց վաղը սկսելու են բոլոր քննադատներին համակենտրոնացման ճամբարներ նետել։ Բայց փաստ է, որ այդ ուղղությամբ աշխատում են, հող են նախապատրաստում։ Սա բռնապետական ստանդարտ գործիքակազմ է»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը