copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:26 22-05-2025

Այս իշխանության վարքագիծը խրախուսում է դասալքությունը. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փոքր երկրների դեպքում «դեմիլիտարիզացիան» հենց այդպես է լինում․

Ձևախեղել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության գաղափարը,

Հետո սոցիալական լարվածություն ու անարդարության զգացում սերմանելու համար սահմանել ծառայության «գլխագին», որով ֆինասնական հնարավորություններ ունեցողները իրենց զավակների համար գլխագին վճարելով կազատեն նրանց զինվորական ծառայությունից,

Սրանով բանակի թվակազմը էականորեն կնվազի,

Պրոֆեսիոնալ բանակ ասվածն էլ կդառնա ընդամենը պայմանագրային զինվորական ծառայություն (դա էլ ենք տեսել, դրա արդյունավետությունն էլ գիտենք)․․․

Թե բա փախնում են․․․ Հանցագործության դեմ պայքարում են ո՛չ թե այդ հանցատեսակը օրինականացնելով, այլ արդյունավետ պայքարի մեխանիզմ մշակելով, անհրաժեշտ միջավայր ստեղծելով, քարոզչական բավարար աշխատանք կատարելով, արդարության մթնոլորտ հաստատելով և տարբեր սոցիալական շերտերի մեջ համերաշխություն ապահովելով․․․

Իսկ այս իշխանության վարքագիծը այո՛, խրախուսում է դասալքությունը»․․․

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը