copy image url
Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 10:49 10-05-2025

Պակիստանը շարունակում է «ցինիկ էսկալացիան»․ Reuters

Պակիստանը հայտնել է, որ շաբաթ օրը հրավիրել է իր միջուկային զենքի վերահսկման բարձրագույն մարմնի նիստ՝ Հնդկաստանի դեմ իրականացված ռազմական գործողությունից հետո։ Առավոտյան Պակիստանի ուժերը հարվածել են Հնդկաստանի մի քանի ռազմական օբյեկտների, այդ թվում՝ Հնդկաստանի հյուսիսում տեղակայված հրթիռների պահեստին։ Գրում է Reuters-ը։

Հնդկաստանի բանակը հայտարարում է, որ Պակիստանը շարունակում է «ցինիկ էսկալացիան»՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ Հնդկաստանի արևմտյան սահմանին։ Բանակը վստահեցրել է, որ «թշնամու մտադրությունները ձախողվելու են»։

Հնդկական Քաշմիրի Ջամու շրջանում հարձակումների արդյունքում զոհվել է հինգ խաղաղ բնակիչ, հայտնում է տեղի ոստիկանությունը։

Միջազգային դիվանագիտական կոչերը սաստկացել են՝ պահանջելով դադարեցնել հակամարտությունը։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ը կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, քանի որ միջուկային զենք ունեցող այս երկու հարևան պետությունների միջև սկսվել է վերջին 30 տարիների ամենալուրջ բախումը։

Պակիստանը նաև հայտնել է, որ Հնդկաստանը նախապես հրթիռային հարվածներ է հասցրել իր երեք օդային բազաներին, այդ թվում՝ մայրաքաղաք Իսլամաբադի մոտակայքում գտնվողներից մեկին, սակայն պակիստանյան հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են որսալ դրանց մեծ մասը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ