copy image url
Ներքին 36 րոպե առաջ - 16:33 09-09-2026

Oragir.News-ի հրապարակումից հետո Սոցապը ժամանակավոր կացարան է առաջարկել բազմազավակ մորը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ի կողմից բազմազավակ միայնակ մայր Հերմինե Հարությունյանի խնդրի հանրայնացումից հետո իրավիճակը կտրուկ զարգացում է ապրել։

Հիշեցնենք, որ 6 անչափահաս երեխա ունեցող և Ավան համայնքում 30 քմ տարածքով կացարանը 100 000 դրամով վարձակալող կինը պետության կողմից զրկվել էր 59 000 դրամ ընտանեկան նպաստից։

Պատճառն այն էր, որ սոցապի նոր ավտոմատացված համակարգը հաշվի էր առել միայն ընտանիքի ստացած եկամուտները (ներառյալ հաշմանդամ երեխայի թոշակը)՝ բացարձակապես անտեսելով վարձակալության և առողջապահական ծանր ծախսերը։

Այսօր Հերմինե Հարությունյանը խմբագրությանը հայտնեց նոր մանրամասներ։

Նրա փոխանցմամբ՝ Միասնական սոցիալական ծառայությունից զանգահարել և կանչել են իրեն։

Չնայած այն հանգամանքին, որ ընտանեկան նպաստի վերանայման վերաբերյալ նրա նախկին բողոքը պաշտոնապես մերժվել էր, պետական կառույցները ստիպված են եղել այլընտրանքային լուծում փնտրել։

Հերմինեն նշեց, որ սոցիալական ծառայությունները հաշվի առնելով, որ նպաստի համակարգով ընտանիքը ճանաչվել է «միջին անապահովության» շեմում գտնվող, միևնույն ժամանակ հանդիսանում է միայնակ ծնող և չունի սեփական տանիք, պետությունը որոշում է կայացրել նրանց տրամադրել սոցիալական ժամանակավոր կացարան։

Ինչպես նշեց Հերմինեն, իրենց առաջարկել են պետական հատուկ կացարան՝ 3-ից 5 տարի ժամկետով, ինչը թույլ կտա ընտանիքին ազատվել ամսական 100 000 դրամ վարձավճարի ծանր բեռից։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի