Մամուլ Տեսանյութ 3 տարի առաջ - 08:25 11-11-2022

Սեպտեմբերյան էսկալացիան երկարացրել է Վահրամ Դումանյանի պաշտոնավարումը. նրա դեմ խումբ է գործել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերյան էսկալացիան երկարացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գրծունեության ժամկետը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի-13-ի հարձակումից առաջ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի դեմ մի յուրօրինակ նախաձեռնությամբ:

Նա, որ մշտապես բողքում է ԿԳՄՍ նախարար Դումանյանի գործունեությունից, նաեւ ստորագրահավաք է արել՝ շուրջ 20 պատգամավորների մասնակցությամբ, որպեսզի գործադիր մարմինը նախարարի պաշտոնազրկման գործընթաց սկսի: Երկրում սահմանային լարված իրավիճակով պայմանավորված՝ գործընթացն իր վերջնարդյունքին չի հասել:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, որը, մեր հարցադրումներին ի պատասխան, հակիրճ ասաց. «Ձեր տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից