copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 09:00 09-05-2025

ՄԱՊ-ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանին (ՄԱՊ-ի Ալիկ) պատկանող «ՄԱՊ» ընկերությունում որոշ ժամանակ առաջ ազատումներ են եղել։ Ազատված աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ ընկերությունում կրճատումներ է արել ղեկավարությունը՝ թողնելով միայն երիտասարդների եւ միջին տարիքի մարդկանց, կրճատվել են 50-ից բարձր տարիք ունեցող աշխատակիցները։ Մեր զրուցակիցը պատճառների մասին ոչինչ չգիտեր, ասաց՝ ասել են, որ կրճատումներ են, եւ ուղարկել տուն։

Մենք փորձեցինք կապ հաստատել Ալեքսան Պետրոսյանի հետ, նա մեր զանգերին չպատասխանեց, որդին՝ Մակար Պետրոսյանը, հաստատեց տեղեկությունը․ «Կրճատումները ես եմ կատարել, բոլոր բաժիններից ենք կրճատել, այնպես չէ, որ 50+, շատ ավելի բարձր տարիքային աշխատողներ ունենք։ Տարբեր բաժիններից առաջարկել ենք կրճատումներ անել․ խնդիրներ են եղել Լարսի հետ կապված, ընկերությունը ֆինանսական ծանր դրության մեջ էր հայտնվել, որպեսզի նորից իրեն առողջացնենք, ծախսերի կրճատում եմ ես անում։ Բայց աշնանը մենք կվերականգնենք, էլի․ հարցն այս միջանկյալ շրջանում ծախսերի շրջանում տնտեսում անելն էր, առավել եւս, որ վաճառքներն ընկած են հիմա եւ շարունակում են ընկած մնալ»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ